Հայաստանի 1000 ամենախոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ծավալը, 2019թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 13%-ով՝ կազմելով 1,061,2 մլրդ դրամ նախորդ ժամանակահատվածի 939,18 մլրդ դրամի փոխարեն:Խոշորագույն հարկատուների ցանկը, 2019-ի տվյալներով, գլխավորել է «Գրանդ Տոբակո»-ն: Վերջինիս վճարած հարկերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 57,05 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 35,1%-ով (2018-ի նույն ժամանակահատվածում պետական բյուջե էր վճարել 42,23 մլրդ դրամ եւ եղել է երկրորդը):Երկրորդ հորիզոնականում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է: Վերջինս հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարել է 51,36 մլրդ դրամ հարկ, ինչը գերազանցում է ընկերության՝ 2018-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը ընդամենը 0.5%-ով (նախորդ տարի նույն ժամանակահատվածում պետական բյուջե էր վճարել 51,09 մլրդ դրամ՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը):Խոշորագույն հարկատուների ցուցակում երրորդը «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ 43,64 մլրդ դրամ հարկերով: Չնայած ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կրկին եղել է երրորդը, սակայն վերջինիս վճարած հարկերն ավելացել են 8,9%-ով:Ցանկում չորրորդը «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է (նախորդ տարի զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը), որը հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 19,22 մլրդ դրամ հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 13,08 մլրդ դրամի փոխարեն (աճը կազմել է շուրջ 47%):Ամենախոշոր հարկատուների հնգյակը եզրափակում է «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը, որը, 2019թ. հունվար-դեկտեմբերի տվյալներով, վճարել է 16,44 մլրդ դրամ հարկ: Ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ աճել են 17,6%-ով, եւ այն 7-րդից դարձել է 5-րդը հարկատուների ցանկում:1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում ներառվել են նաեւ՝«Ֆլեշ» ընկերությունը՝ 15,99 մլրդ դրամ (աճը՝ 38,8%),«ՍիՓիԷս Օիլ»-ը՝ 14,05 մլրդ դրամ (անկում ՝23,1%),«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն՝ 13,70 մլրդ դրամ (աճ՝ 1,1%),«Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը՝ 13,67 մլրդ դրամ (անկում՝ 15,2%),«Վեոն Արմենիա»-ն՝ 12,24 մլրդ դրամ (աճ՝ 222,9%):Աննա Այվազյան Tweet Դիտում՝ 1928