Հայաստանի բոլոր առեւտրային բանկերն ընդգրկվել են 2019թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով 54,63 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 50,74 մլրդ դրամի փոխարեն (աճ՝ 7,7%):2019-ի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է, որն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 8,56 մլրդ դրամի հարկ:Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել են 31,5%-ով: Արդյունքում, ընդհանուր հարկատուների ցուցակում այն 21-րդից դարձել է 19-րդը:Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը 6,72 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն է (2018թ. նույն ժամանակահատվածում բանկը պետական բյուջե էր վճարել 6,55 մլրդ դրամ): Վերջինիս վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 2,6%-ով, եւ բանկն ընդհանուր հարկատուների ցուցակում զիջել է դիրքերը` 20-ից տեղափոխվելով 23-րդ տեղ:Նրան հաջորդում են Հայբիզնեսբանկը՝ 4,97 մլրդ դրամ (37-րդ տեղ, աճ՝ 19%), Ինեկոբանկը՝ 4,88 մլրդ դրամ հարկերի ծավալով (38-րդ տեղ, աճ՝ 0,2%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Արդշինբանկը՝ 2019թ. չորրորդ եռամսյակում պետբյուջե վճարելով 4,63 մլրդ դրամ հարկ (40-րդ հորիզոնական, աճ՝ 0,5%)։1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.Կոնվերս Բանկը՝ 3,60 մլրդ դրամ (50-րդ տեղ, անկում՝ 4,6%),Հայէկոնոմբանկը՝ 3,15 մլրդ դրամ (57-րդ տեղ, աճ՝ 21,4%)Արմսվիսբանկը՝ 2,88 մլրդ դրամ (64-րդ տեղ, աճ՝ 21,9%),Յունիբանկը՝ 2,81 մլրդ դրամ (70-րդ տեղ, աճ՝ 25,7%),Արարատբանկը՝ 2,44 մլրդ դրամ (84-րդ տեղ, աճ՝ 6,2%),Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 2,39 մլրդ դրամ (88-րդ տեղ, աճ՝ 28,8%),ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 2,29 մլրդ դրամ (90-րդ տեղ, անկում՝ 46,6%),ԱյԴի Բանկը՝ 1,64 մլրդ դրամ (115-րդ տեղ, անկում՝ 8,3%),Էվոկաբանկը՝ 1,61 մլրդ դրամ (119-րդ տեղ, աճ՝ 38%),Մելլաթ Բանկը՝ 0,96 մլրդ դրամ (195-րդ տեղ, աճ՝ 10%),Բիբլոս Բանկ Արմենիան՝ 0,88 մլրդ դրամ (213-րդ տեղ, աճ՝ 57,2%),Արցախբանկը (Կենտրոնական մասնաճյուղ)՝ 0,21 մլրդ դրամ (801-րդ տեղ, անկում՝ 3,3%):Աննա Այվազյան Tweet Դիտում՝ 3167