Ինեկոբանկը ուրախ է տեղեկացնել լիզինգի ծառայության գործարկման մասին:Բանկը տրամադրելու է անշարժ եւ շարժական գույքի ձեռքբերման նպատակով լիզինգային ծառայություններ ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին եւ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող ֆիզիկական անձանց։«Ինեկոբանկի առաքելությունն է ստեղծել հնարավորություններ անհատ եւ բիզնես հաճախորդների նպատակների իրագործման համար՝ մատուցելով վերջիններիս պահանջներին համահունչ ֆինանսական ծառայություններ»,- նշել է Ինեկոբանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արտյոմ Չիչյանը։ Արտյոմ Չիչյանը Լուսանկարը՝ Inecobank «Հավատարիմ մնալով մեր առաքելությանը՝ այսօր մեր հաճախորդներին ենք ներկայացնում բիզնեսի ֆինանսավորման նոր հնարավորություն՝ ֆինանսական լիզինգը։ Լիզինգի շրջանակներում բանկը կհանդիսանա որպես միջնորդ գնորդների եւ մատակարարների միջեւ՝ հնարավորություն ընձեռելով իր հաճախորդներին համալրելու հիմնական միջոցները ժամանակակից սարքավորումներով կամ տրանսպորտային միջոցներով ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան շուկաներից։ Ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ Ինեկոբանկը մշտապես կանգնած է իր հաճախորդների կողքին եւ պատրաստակամ է աջակցելու վերջիններիս գաղափարների իրագործմանը։ Համոզված եմ, որ լիզինգային ծառայության ներդրումը իր հերթին կնպաստի Բանկի ընտրած այս ռազմավարության իրականացմանը»,- հավելել է նա։Վերջին մի քանի տարիների ընթացքում Ինեկոբանկը հանդիսանում է Հայաստանում կորպորատիվ բիզնեսի շուկայում ամենաարագ զարգացող բանկերից մեկը՝ արդեն իսկ սպասարկելով ավելի քան 16,000 իրավաբանական անձ հաճախորդի։ Բանկն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ տարբեր ոլորտների իրավաբանական անձ հաճախորդների ամենօրյա աճող կարիքների բավարարման նպատակով։Լիզինգի ծառայության մանրամասներին ծանոթանալու նպատակով այցելե՛ք Ինեկոբանկի պաշտոնական կայք։Ինեկոբանկը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, ՓՄՁ եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 500 000 հաճախորդի, որոնցից մոտ 200 000-ին՝ թվային ուղիներով:Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։- 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչեւ մի քանի րոպեի։- 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:- 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։- Հանդիսանալով ֆինտեխ առաջատար կառույցներից մեկը՝ Ինեկոբանկը շարունակաբար աջակցելու է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ու կայացմանը Հայաստանում` նպաստելով տնտեսության կայուն աճին: 2017-ին բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն եւ մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:- Առաջին ամբողջական թվային բանկը Հայաստանում, որն անհատներին ապահովում է թվային ամբողջական լուծումներ՝ վճարումներ, վարկավորում, խնայողություններ եւ այլ հարակից ծառայություններ 24/7 հասանելիությամբ։ Tweet Դիտում՝ 8259