Ալյոնա Ստրատան. «Դուք գալիս եք՝ ստեղծելու Հայբիզնեսբանկի նոր ապագան»

24.01.2020 | 13:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ալյոնա Ստրատան #Հայբիզնեսբանկ
Հայբիզնեսբանկի առջեւ դրված գլխավոր նպատակներից մեկն է՝ «Ճիշտ ձեւավորել նոր աշխատակիցներից կազմված անձնակազմը, մոտիվացնել եւ զարգացնել նրանց՝ կազմակերպության ռազմավարական նպատակներին հասնելու համար»:

«Օրերս բանկի թիմն արդյունավետ եւ դրական հույզերով լի օր անցկացրեց Վանաձոր քաղաքում, որտեղ կազմակերպվել էր հանդիպում Հայբիզնեսբանկի 9 մասնաճյուղերի նոր աշխատակիցների հետ:

Հանդիպման նպատակը կորպորատիվ մշակույթ ձեւավորելն էր, որպեսզի յուրաքանչյուր աշխատող իրեն զգա թիմի մի մասնիկը, հասկանա աշխատանքի իր դիրքից բխող  պատասխանատվությունը, տիրապետի բանկի առաքելության, զարգացման եւ տեսլականի մասին տեղեկատվությանը, կիսի բրենդի արժեքները»,- ասված է հաղորդագրությունում:  

«Դուք գալիս եք՝ ստեղծելու Հայբիզնեսբանկի նոր ապագան՝ մեր հաճախորդների եւ ինքներդ ձեր համար»,- նորեկներին իր խոսքն է ուղղել Հայբիզնեսբանկի Վարչության նախագահի տեղակալ Ալյոնա Ստրատանը:  

Նոր աշխատակիցներին ներկայացվել են Հայբիզնեսբանկի ռազմավարական ուղղությունները, խոսվել է այն մասին, թե ինչպես արդարացնել հաճախորդների սպասումները, ինչպես է ձեւավորվում փոխգործակցությունը բանկի գլխամասի եւ մասնաճյուղերի միջեւ:

Հնչել են նաեւ նրանց կարծիքները՝ աշխատանքային նոր միջավայրում հարմարվելու, հնարավոր խնդիրների հետ բախվելու, մյուս մասնաճյուղերի աշխատակիցների հետ հարաբերվելու վերաբերյալ:

Մասնակիցները եկել են եզրակացության, որ նման  հանդիպումները հնարավորություն են տալիս միմյանց ավելի շատ վստահել եւ դա շատ է օգնում նոր բարձունքներ նվաճելիս:

«Հայբիզնեսբանկը, կարեւորելով Հայաստանի բանկային շուկայում երիտասարդ, տաղանդավոր եւ աշխատասեր անձնակազմի առկայությունը, շարունակելու է սկսնակների համար իրականացնել մասնագիտական ոլորտում նոր հորիզոններ բացահայտելու քաղաքականությունը»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 12726
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW