Սամվել Կարապետյանը «ՌԴ անշարժ գույքի 2-րդ արքան է»
24.01.2020 | 12:47 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://kaluga24.tv/

Անշարժ գույքի վարձակալությունից Սամվել Կարապետյանի եկամուտը, ըստ վարկանիշի, 2019-ին կազմել է $655 մլն:
«Տաշիր» ընկերությունների խմբի կողմից կառուցվող օբյեկտների ընդհանուր մակերեսը կազմում է 2,2 մլն քմ: Ակտիվ շինարարության փուլում է գտնվում առեւտրային անշարժ գույքի 14 օբյեկտ:
2020-ին Մոսկվայում «Տաշիր»-ը կբացի 3 նոր բազմաֆունկցիոնալ համալիր, այդ թվում՝ Kvartal West-ը՝ 136 000 քմ մակերեսով:
Ներկայում խմբի առեւտրային տարածքների մակերեսը կազմում է 830 000 քմ, գրասենյակայինը՝ 61 000 քմ, պահեստային տարածքը՝ 48 000 քմ, հյուրանոցային համարների թիվը 1045 է:
«Տաշիր» ընկերությունների խումբը Forbes-ի անշարժ գույքի վարձակալության վարկանիշում առաջին անգամ ներառվել է 2007-ին՝ $67 մլն ցուցանիշով զբաղեցնելով 12-րդ տեղը:
«Ռուսաստանյան անշարժ գույքի արքաները-2020» վարկանիշի 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Գոդ Նիսանովի եւ Զախար Իլիեւի «Կիեւսկայա պլոշչադ» ընկերությունների խումբը՝ $1,6 մլրդ-ով: Լավագույն եռյակը եզրափակում է Միխայիլ եւ Սաիթ-Սալամ Գուցերիեւների «Սաֆմար» խումբը՝ $580 մլն դոլարով:
Վարկանիշում ընդգրկված են Ռուսաստանում առեւտրային անշարժ գույքի 30 սեփականատերերը: Ընկերությունները գնահատելիս հանդեսը հիմնվում է անշարժ գույքի սեփականատերերի տրամադրած տեղեկությունների, ինչպես նաեւ խորհրդատվական ընկերությունների, մասնագիտացված ինտերնետ-աղբյուրների, Մոսկվայի կառավարության եւ տեղական իշխանությունների տվյալների վրա:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: