ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ բանկում կարելի է ձեւակերպել ոսկյա զարդերի գրավով վարկեր՝ առավել շահավետ պայմաններով:Ոսկյա զարդերի գրավով վարկ ձեւակերպելիս հաճախորդներին տրամադրվում են հետեւյալ պայմանները.- ՀՀ դրամով վարկերի տարեկան անվանական տոկոսադրույք՝ 2%-13,5% (տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 10,6-24%),- ԱՄՆ դոլարով վարկերի տարեկան անվանական տոկոսադրույք՝ 1%-9%,- վարկի գումարը՝ 30 հազ. - 3 մլն դրամ (համարժեք դոլար),- վարկը տրամադրվում է գնահատված ոսկու արժեքի մինչեւ 150%-ի չափով: Վարկի մարման ժամկետը 80 օրից մինչեւ 5 տարի է, ընդ որում՝ վարկի մարման կարգն ընտրվում է հաճախորդի հայեցողությամբ:Բանկում նշել են, որ ոսկու գրավով վարկ ձեւակերպելու դեպքում հաճախորդներին կընձեռվեն հետեւյալ առավելությունները.- վարկ տրամադրելու մասին որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում,- վարկի ձեւակերպումն իրականացվում է տեղում մի քանի րոպեի ընթացքում, - վարկ ստանալու համար անհրաժեշտ է փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ անձը հաստատող փաստաթուղթ եւ հանրային ծառայության համար (սոցիալական քարտ),- անհրաժեշտության դեպքում բանկը կարող է միջոցներ տրամադրել հաճախորդի՝ այլ բանկերում վարկերի մարման եւ ՎՏԲ-Հայաստան Բանկում նոր ավելի շահավետ պայմաններով վարկ ձեւակերպելու համար:Ինչպես նաեւ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել այլ բանկերից եւ վարկային կազմակերպություններից ոսկու գրավով վարկերի գնման հնարավորությունից՝ ավելացնելով վարկի գումարը 10%-ով: ՎՏԲ-Հայաստան Բանկի՝ ոսկյա զարդերի գրավով վարկ ձեւակերպած լոյալ հաճախորդ-վարկառուներին, վարկի գործողության ընթացքում, հնարավորություն է տրվում ավելացնել գործող վարկի գումարը մինչեւ 10%-ի չափով: Tweet Դիտում՝ 3890