Մեկնարկել են ֆերմերների վերապատրաստման դասընթացները

21.01.2020 | 13:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իռա Փանոսյան #ֆերմեր #դասընթաց
Երեւանում մեկնարկել են «Փոքր եւ միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրի» շրջանակում կազմակերպված ուսուցողական դասընթացները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման եւ կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը նշել է, որ նախարարությունն արդեն իսկ ստացել է ծրագրին մասնակցելու 46 հայտ հանրապետության բոլոր մարզերից, մասնակիցների թվում քիչ չեն նաեւ սկսնակ ֆերմերները:

«Այս ծրագրում մենք հիմնական շեշտը դրել ենք փոքր եւ միջին ջերմատնային տնտեսությունների կառուցման վրա, քանի որ մեր ռազմավարության հիմնական թիրախը փոքր եւ միջին գյուղացիական տնտեսություններն են»,- նշել է Իռա Փանոսյանը:

Դասընթացների տեւողությունը 12 օր է:

Տեսական դասընթացների ընթացքում ICARE հիմնադրամի ներկայացուցիչներն ապագա ջերմոցատերերին տեսական գիտելիքներ կփոխանցեն գրունտային եւ հիդրոպոնիկ ջերմատների շահագործման հիմունքների, ջերմատնային հիմնական մշակաբույսերի մշակության տեխնոլոգիաների վերաբերյալ:

Գործնական պարապմունքների ժամանակ մասնակիցները տեղում կծանոթանան ժամանակակից ջերմոցային տնտեսությունների գործունեությանը:
Դիտում՝ 1589

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW