Տիգրան Խաչատրյանը պարենային անվտանգությանը նվիրված ֆորումի է մասնակցել

20.01.2020 | 17:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #Բեռլին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հունվարի 16-18-ը Բեռլինում մասնակցել է պարենի եւ գյուղատնտեսության գլոբալ ֆորումին:

«Սնունդ բոլորի համար. առեւտուր՝ ապահով, բազմազան եւ կայուն սնուցման համար» խորագրով պարենի եւ գյուղատնտեսության գլոբալ ֆորումին մասնակցել են 71 երկրների գյուղատնտեսության նախարարներ եւ 12 միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Գլոբալ ֆորում շրջանակում կազմակերպվել է նաեւ գյուղատնտեսության նախարարների 12-րդ համաժողովը, որի արդյունքում ընդունվել է համատեղ կոմյունիկե:

Այն նպատակ ունի խթանել գյուղատնտեսական եւ պարենային ապրանքների առեւտրի դերը կայուն գյուղատնտեսությունն ու պարենային համակարգերն ապահովելու գործում, երաշխավորել համաշխարհային պարենային անվտանգությունը, թերսնման կանխումը եւ ներառական զարգացումը:

Կոմյունիկեով սահմանվել է, որ առեւտրի քաղաքականությունը՝ որպես ինտեգրված եւ համապարփակ ռազմավարության մաս, պետք է ծառայի գյուղատնտեսության եւ պարենային համակարգերի կայունության բարելավմանը:
Դիտում՝ 1132

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW