Մարտին հայ եւ չեխ գործարարները B2B հանդիպումներ կանցկացնեն

14.01.2020 | 17:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վարոս Սիմոնյան #Բեդրիխ Կոպեցկի
Հայաստանում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկին այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ մարտին նախատեսվում է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։

Դեսպանն ընդգծել է, որ պատվիրակության կազմում կընդգրկվեն գործարարներ, ինչը թույլ կտա կազմակերպել նաեւ B2B ձեւաչափով հայ եւ չեխ գործարարների հանդիպումները։

Վարոս Սիմոնյանն էլ նշել է, որ մարտին կայանալիք հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը նոր հեռանկարներ կբացի փոխշահավետ համագործակցությունը խորացնելու համար։
Դիտում՝ 1527

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW