Հայաստանն ու ԱՄԷ-ն կգործակցեն սննդի անվտանգության ոլորտում

14.01.2020 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #ԱՄԷ #Արմեն Սարգսյան
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարար Մարիամ Ալ Մուհեյրի հետ։

Հայաստանի նախագահը եւ ԱՄԷ պետնախարարն անդրադարձել են սննդի անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցությանը, այդ թվում՝ սննդի անվտանգության ոլորտում Հայաստանը տարածաշրջանային հարթակ դարձնելու ուղղությամբ նախատեսվող քայլերին:

Արմեն Սարգսյանն ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարարին հրավիրել է Հայաստան՝ եւս մեկ անգամ քննարկելու իրականացվելիք ծրագրերը, ինչպես նաեւ տեղում ծանոթանալու երկրի մրցակցային հնարավորություններին։
Դիտում՝ 1229

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW