ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատերն առանց թույլտվության բնակելի տների կառուցապատմամբ եւ վաճառքով է զբաղվել, Երեւանում կառուցել եւ տարբեր անձանց է վաճառել բազմաթիվ բնակելի տներ:Դրանցից հերթականը կառուցելու համար պատվիրատուից ստացել է $27 000-ին համարժեք դրամ: Սակայն 2013-ի ընթացքում բնակելի տունն ապօրինի կերպով կառուցելու ընթացքում Երեւանի տվյալ վարչական շրջանի աշխատակիցներն արգելել են ապօրինի շինարարությունը։«Շինարարական աշխատանքները շարունակելու նպատակով շինարարությունն իրականացնող անձը, համաձայնության գալով տվյալ վարչական շրջանի պաշտոնատար անձի հետ, վերջինիս որպես կաշառք փոխանցել է տան շինարարությունը պատվիրած անձից այդ նպատակով ստացած $3000, որից հետո անարգել վերսկսել է ապօրինի շինարարությունը եւ կառուցել բնակելի տունը:Նախաքննությամբ կատարված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է նկարագրված հանգամանքներով կաշառք տալու, ստանալու եւ կաշառքի միջնորդության հանգամանքները, որի հիման վրա ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2202