Մայքլ Բլումբերգը մտադիր է $1 մլրդ ծախսել ԱՄՆ նախագահական ընտրարշավի վրա

13.01.2020 | 15:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մայքլ Բլումբերգ #ԱՄՆ #նախագահական ընտրարշավ
Ամերիկացի մեդիամագնատ Մայքլ Բլումբերգը չի բացառել, որ կարող է սեփական միջոցներից $1 մլրդ ծախսել 2020թ․ԱՄՆ նախագահական ընտրարշավի վրա։

The New York Times-ի փոխանցմամբ՝ Մայքլ Բլումբերգը կարող է այդքան ծավալի գումար ներդնել անգամ այն պարագայում, եթե չհաղթի ընտրություններում՝ դեմոկրատների առաջադրմամբ։

Նա հայտարարել է, որ կմոբիլիզացնի իր լավ ֆինանսավորված քաղաքական օպերացիան, որպեսզի օգնի դեմոկրատների ճամբարից մեկ այլ թեկնածուի՝ Բերնի Սանդերսին կամ Էլիզաբեթ Ուորենին, եթե նրանցից մեկն առաջադրվի կուսակցության կողմից։

«Մայքլ Բլումբերգը գովազդի վրա արդեն ծախսել է ավելի քան $200 մլն եւ, եթե այդպես շարունակվի, ապա մինչեւ մարտ ամսվա սկիզբ նա կծախսի նույնքան գումար, որքան Բարաք Օբաման ծախսել է գովազդի վրա 2012թ. ամբողջ ընտրարշավի ընթացքում։ Եթե Բլումբերգը չառաջադրվի կուսակցության կողմից, ապա գումարները կուղղվեն Թրամփի դեմ պայքարին»,- նշում է պարբերականը։

2019թ․աշնանը 77-ամյա Մայքլ Բլումբերգը պաշտոնապես հայտարարել էր, որ կմասնակցի 2020թ․ԱՄՆ նախագահական ընտրարշավին։ Նա կարծում է, որ իր փորձը բիզնեսում, քաղաքականության եւ բարեգործության ոլորտներում թույլ կտա իրեն հաղթել եւ կառավարել երկիրը։

Նյու Յորքի 108-րդ քաղաքապետ Մայքլ Բլումբերգը Forbes-ի աշխարհի ամենահարուստ գործարարների ցանկում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը․նրա կարողությունը գնահատվում է շուրջ $55,5 մլրդ։
Դիտում՝ 2071
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW