Ավտոկանգառի վճարման տերմինալներ՝ «Զվարթնոց» օդանավակայանում

10.01.2020 | 14:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ավտոկանգառ #տերմինալ #օդանավակայան
Ավտոկանգառի վճարման գործընթացը հեշտացնելու նպատակով «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տեղադրվել է 7 վճարային տերմինալ:

Դրանցից 4-ը տեղադրված է առաջին հարկում՝ դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի հարեւանությամբ գտնվող 2 մուտքի մոտ, 2-ը՝ երկրորդ հարկում՝ դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի հարեւանությամբ գտնվող 2 մուտքի մոտ, եւ 1-ը՝ VIP սրահում:

«Նախքան ավտոկայանատեղիից դուրս գալը, Դուք կարող եք վճարումն իրականացնել տերմինալով: Այսպիսով, Դուք կունենաք 10 րոպե ավտոկանգառից դուրս գալու համար: Ուղեփակոցից դուրս գալիս դրամարկղում պարզապես անհրաժեշտ է ներկայացնել մուտքի կտրոնը»,- նշված է օդանավակայանի հաղորդագրության մեջ:

2020 թվականի հունվարի 15-ից կգործեն կայանման նոր սակագները:

Տերմինալների միջոցով վճարելիս գները, որոնք գործել են մինչ օրս, կմնան անփոփոխ:

Վճարային տերմինալ.

- առաջին 10 րոպեն անվճար է,
- ավտոմեքենաների 1 ժամվա կայանումը՝ 500 դրամ,
- ավտոմեքենաների 4-24 ժամ կայանումը (օրավարձը)՝ 2000 դրամ,
- ավտոմեքենաների 5-30 օր կայանումը՝ 10 000 դրամ:

Դրամարկղում վճարում իրականացնելու դեպքում կգործեն հետեւյալ սակագները.

- ավտոմեքենաների 1 ժամվա կայանումը 800 դրամ է,
- ավտոմեքենաների 4-24 ժամ կայանումը (օրավարձը)՝ 3000 դրամ,
- ավտոմեքենաների 5-30 օր կայանումը՝ 15 000 դրամ:

Միկրոավտոբուսների եւ ավտոբուսների կայանման համար վճարվում պետք է իրականացնել միայն դրամարկղում՝ կայանատեղիի վերջնական ելքի մոտ.

- Միկրոավտոբուսների 1-անգամյա մուտքի վճարը 2000 դրամ է,
- ավտոբուսների 1-անգամյա մուտքի վճարը՝ 3000 դրամ:

Կայանման կտրոնի կորստի դեպքում հարկավոր է վճարել 20 000 դրամ: Այս դեպքում վճարումը պետք է իրականացնել միայն դրամարկղում:

Դիտում՝ 12967
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai