Վարչապետը խոսել է զբոսաշրջային ոլորտի բացերից

09.01.2020 | 11:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #զբոսաշրջություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այս տարվա առաջին նիստում ասել է, որ տոնական օրերին բոսաշրջիկները մեծ թիվ են կազմել Հայաստանում:

«Մենք բոլորս սպասում ենք, որ 2020-ը զբոսաշրջային առումով ավելի լավ տարի է լինելու: Շուտով կսկսվեն բյուջետային ավիաընկերությունների չվերթները Հայաստան: Միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցներում հայտնվում են տեղեկություններ, որոնք իրենց լսարանին խորհուրդ են տալիս Հայաստանն ընտրել որպես հիմնական զբոսաշրջային ուղղություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ կառավարության ղեկավարը նշել է.

«Պետք է կոնկրետ ծրագրեր ունենանք՝ շփման որոշակի կուլտուրա սերմանելու եւ այն սովորական երեւույթ դարձնելու համար: Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար պետք է պատրաստվեն տեղեկատվական թերթիկներ տաքսի ու այլ ծառայություններից օգտվելու տարբերակների ու գների մասին, իսկ ամենամեծ խնդիրներից մեկը վերաբերում է սանհանգույցներին»:
Դիտում՝ 1642
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW