ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է ապառիկ վարկավորման ակցիայի արդյունքները, որը մեկնարկել էր «Սեւ ուրբաթ»-ի օրը: 27.12.2019 տեղի է ունեցել նախատոնական խաղարկության հեռարձակում՝ բանկի ֆեյսբուքյան էջով: Պատահականության սկզբունքով որոշվել են 7 մասնակիցներ եւ շահել ակցիայի ընթացքում ձեւակերպած վարկային պարտավորությունների ամբողջական մարում` մինչեւ 500 000 դրամի չափով: Հ29.11.2019-ից մինչեւ 01.12.2019-ը (ներառյալ)՝ ժամը 00:00-ը, ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ավելի քան 300 վաճառքի կետերում ապառիկ վարկի դիմում ներկայացնելիս, տվյալ վարկի առաջին վճարման ուշացում չունեցող հաճախորդները հնարավորություն են ստացել մասնակցելու ամանորյա խաղարկությանը: Tweet Դիտում՝ 8371