Նախագահն ու վարչապետն ընդունել են “Գազպրոմբանկի” ղեկավարներին
25.01.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 25 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ նախագահն ու վարաչեպտն այսօր ընդունել են “Գազպրոմբանկի” վարչության նախագահ Անդրեյ Ակիմովին եւ նրա տեղակալ Ֆարիդ Կանցերովին:
ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը նշում է, 2007 թվականի դեկտեմբերին “Գազպրոմբանկը” ձեռք բերեց “ԱռԷկսիմբանկի” բաժնետոմսերի 80%-ը:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին երկրի ղեկավարի մամլո ծառայությունում, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ “Գազպրոմն” իրականացնում խոշոր ծրագրեր հայկական էներգետիկայի ոլորտում, եւ “Գազպրոմբանկի” մուտքը իր ռեսուրսների եւ հնարավորությունների առումով լուրջ ակնկալիքներ է առաջացնում:
Նախագահի խոսքերով, բանկին Հայաստանում սպասում է լուրջ մրցակցություն. երկրի բանկային համակարգը զարգանում է արագ տեմպով եւ միայն անցած տարվա ընթացքում սկսել են գործել հինգ օտարերկրյա բանկերի մասնաճյուղեր: Նախագահը նաեւ ասել է, որ Հայաստանի բանկային օրենսդրությունը լինելով բավականին լիբերալ, միաժամանակ լուրջ վերահսկողություն է նախատեսում բանկերի գործունեության նկատմամբ:
Անդրեյ Ակիմովը նշել է, որ Հայաստանում բանկն այսրոպեական շահեր չի հետապնդում, տրամադրված է լուրջ աշխատանքի, ունի հեռահար նպատակներ եւ երկարաժամկետ ծրագրեր: Բանկի վարչության նախագահը Ռոբերտ Քոչարյանին հավաստիացրել է, որ ի դեմս “Գազպրոմբանկի” Հայաստանը ձեռք է բերում “լուրջ, հուսալի եւ ողջախոհ գործընկերոջ”:
“Գազպրոմբանկի” պատվիրակությանն այսօր նաեւ ընդունել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: Նա նշել է, որ խոշոր ու հեղինակավոր ֆինանսական կառույցների հետ փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության գերակա ուղղություններից է:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: