Տիգրան Խաչատրյան. 2020 ենք մուտք գործում տնտեսական լավ հիմքով

26.12.2019 | 12:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #կառավարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության ամփոփիչ նիստում ներկայացրել է 2019-ին արտահանման բարձր ցուցանիշների արդյունք ապահոված ապրանքների ցանկը:

«Ինչպես որ տարեսկզբին ակնկալում էինք, ապրանքների արտահանման որոշ խմբերում ունենք դրական զարգացումներ: 11 ամիսների ընթացքում ունենք կոնյակի արտահանման աճ 27%-ով: Սա համարում ենք շատ կարեւոր, քանի որ այն ուղիղ ձեւով ապահովում է նաեւ մեր գյուղատնտեսական ոլորտի զարգացումը:

Իսկ գինիների արտահանումն այս 11 ամիսների հանրագումարով նախորդ տարվա համեմատ աճել է 50%-ով: Գինիների ընդհանուր արտահանման գումարն այս ամիսների ընթացքում կազմել է 24 մլն դոլար»,- մանրամասնել է նախարարը:

Նա հայտնել է, որ 18,5%-ով աճել է բուսական ծագման արտադրանքի արտահանումը.

«Սրանք հիմնականում ջերմատնային պայմաններում աճեցված կուլտուրաներն են, մասնավորապես՝ վարունգ եւ ելակ»:

Տնտեսության նոր զարգացումներից Տիգրան Խաչատրյանն առանձնացրել է շոկոլադի արտադրանքի արտահանումը, որը կազմել է 15%:

«Կարծում ենք, որ տարին կամփոփենք առնվազն 7,5% տնտեսական աճով, իսկ տարեկան արտահանումը կլինի առնվազն 10%: 2020 թվական ենք մտնելու շատ լավ տնտեսական հիմքով»,- հավելել է նախարարը:
Դիտում՝ 4738
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW