Հայաստանն ու Լեհաստանը կակտիվացնեն տնտեսական կապերը
25.12.2019 | 15:52 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն



Փոխնախարարը դեսպանի հետ քննարկել է հայ-լեհական առեւտրատնտեսական համագործակցության հարցերի շրջանակը, անդրադարձել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։
Քննարկվել են նաեւ 2020 թվականին հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը Հայաստանում անցկացնելու ձեւաչափի հետ կապված հարցերը։
Վարոս Սիմոնյանն առաջարկել է Հայաստանը նաեւ դիտարկել որպես հարթակ եվրասիական եւ իրանական շուկաներ մուտք գործելու համար։
Դեսպանն էլ նշել է, որ Լեհաստանը կարեւորում է հայ-լեհական տնտեսական համագործակցությունը եւ պատրաստակամ է քայլեր ձեռնարկել այն ավելի խորացնելու եւ ակտիվացնելու ուղղությամբ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: