Նվերներ դիրքապահ զինվորներին՝ ամանորյա ակտիվությունների փոխարեն

23.12.2019 | 10:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարաս #Բեկոն Պրոդուկտ #Կոկա-Կոլա
«Կարաս» ազգային սննդի ցանցն այս Ամանորին կրկին որոշել է հրաժարվել տոնական բոլոր ձեւավորումներից ու միջոցառումներից եւ միջոցներն ուղղել «Սահմանն իմ հոգում» բարեգործական մարաթոնի իրականացմանը:

«Այս տարի մենք որոշեցինք կանգնել Արցախի ռազմաճակատի զինվորների կողքին, եւ մեր ընկերությունը հրաժարվում է բոլոր տեսակի ամանորյա զարդարանքներից, զեղչերից, ակցիաներից, միջոցառումներից, եւ խնայված միջոցները, բազմապատկելով մի քանի անգամ, ուղղում ենք Արցախի սահմանի զինվորներին»,- նշել է «Կարաս» ազգային սննդի ցանցի համահիմնադիր Տիգրան Յուզբաշյանը:

Մարաթոնին այս տարի միացել են նաեւ «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը, «Բեկոն Պրոդուկտ» մսամթերքի գործարանը, «Կոկա-Կոլա» ընկերությունը եւ «Օջախ» ռեստորանային համալիրը։

Հավաքված միջոցներով սահմանապահ դիրքեր կառաքվեն տոնական խոզի ազդր, ըմպելիքներ, քաղցրավենիք եւ այլ համեղ անակնկալներ, իսկ ավելի քան 10 000 զինծառայողի կմատուցվի տոնական խորոված:

««Բեկոն» ընկերության մեծ ընտանիքը, կարեւորելով բանակի ու հայ զինվորի դերը մեր կյանքում, նույնպես միանում է «Սահմանն իմ հոգում» բարեգործական մարաթոնին: Մարաթոնը եւս մեկ մեծ հնարավորություն է աջակցելու եւ զինվորի կողքին կանգնած լինելու համար: Շնորհավորում եմ զինվորների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը եւ մաղթում եմ սահմանին խաղաղություն, իսկ նրանց՝ անվտանգ ծառայություն ու բարի վերադարձ»,- ասել է «Բեկոն Պրոդուկտ» ընկերության մարքեթինգի մասնագետ Հայկ Վարձելյանը:

«Կարաս» ազգային սննդի ցանցը պարբերաբար հանդես է գալիս տարբեր նախաձեռնություններով, որոնք ոչ միայն ուղղած են բանակի աջակցմանը, այլեւ մշտապես փորձում են ամուր պահել ազգ-բանակ կապը:

«Մեր ընկերության համար շատ կարեւոր է մեր երկրի ամուր սահմանը, քանի որ մեր պետությունը սկսվում է հենց սահմանից: Ինչպես նաեւ կոչ եմ անում մեր երկրի բոլոր ընկերություններին նման նախաձեռնություններով հանդես գալ եւ լինել մեր բանակի կողքին»,- հավելել է «Կարաս» ազգային սննդի ցանցի համահիմնադիր Տիգրան Յուզբաշյանը:

Ընկերությունում նշել են, որ «Սահմանն իմ հոգում» բարեգործական մարաթոնի շրջանակում դեկտեմբերի 26-ին Արցախում տեղի կունենա նաեւ բարեգործական համերգային ծրագիր, իսկ դեկտեմբերի 29-ին եւ 30-ին տոնական ամբողջ տեսականին կտեղափոխվի Արցախ՝ Մարտակերտի շրջան, եւ կփոխանցվի սահմանապահ դիրքեր:

Դիտում՝ 2746
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW