Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

19.12.2019 | 13:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այց կկատարի Ռուսաստան՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ վարչապետը կմասնակցի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի նեղ եւ ընդլայնված ձեւաչափերով հանդիպումներին:

Նախատեսվում է համատեղ փաստաթղթերի ստորագրում եւ հայտարարություն զանգվածային լրատվության միջոցների համար:

Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաեւ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Դիտում՝ 16522

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW