«GSP+» ռեժիմով արտահանումները ԵՄ երկրներ՝ պարզեցված տարբերակով

18.12.2019 | 17:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#«GSP+» #ԵՄ #Էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված եւ համալրված համակարգ» («GSP+») արտոնյալ առեւտրային ռեժիմի ներքո արտահանումները դեպի Եվրամիության երկրներ այժմ իրականացվում են առավել պարզեցված տարբերակով:

2018թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ներդրվել եւ գործում է ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային «Գրանցված արտահանողների համակարգը» (REX system):

Համակարգի ներդրումը նպաստում է ԵՄ արտահանման գործընթացի դյուրացմանը եւ հնարավորություն է տալիս արտահանողին կրճատելու ծախսերը եւ խնայելու ժամանակը։

Համակարգում այս տարի գրանցվել է 100 ընկերություն՝ ԵՄ շուկաներ արտահանելու հանքահումքային նյութեր, պահածոներ, ալկոհոլային խմիչքներ, տեքստիլ արտադրանք, թանկարժեք քարեր եւ զարդեր, բնական եւ գազավորված ջրեր, մեղր, թեյ չորացած մրգեր եւ բանջարեղեն եւ այլ հայկական ծագման արտադրանք։
 
ԵՄ «GSP+» շրջանակում ապրանքների ծագման ինքնահավաստագրման էլեկտրոնային համակարգի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այս հղումով:

Դիտում՝ 1994
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW