Նոր առաջարկ «ԱԳԲԱ Լիզինգ»-ից եւ «Ավանգարդ Մոթորս»-ից

18.12.2019 | 11:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#«ԱԳԲԱ Լիզինգ» #Ավանգարդ Մոթորս
Ամփոփելով «Հաշվի, առ» արշավը՝ «ԱԳԲԱ Լիզինգ»-ն ու «Ավանգարդ Մոթորս»-ն այժմ էլ ներկայացնում են եւս մեկ առաջարկ:

Մինչեւ տարեվերջ «ԱԳԲԱ Լիզինգ»-ի միջոցով «Ավանգարդ Մոթորս»-ի ամբողջ մոդելային շարքից ձեռք բերելով որեւէ ավտոմեքենա՝ հնարավորություն կընձեռվի օգտվելու հետեւյալ պայմաններից՝

- տարեկան տոկոսադրույք՝ 0,01% (եվրոյի դեպքում),
- կանխավճար` 10%,
- միջնորդավճար՝ 1%,
- ԿԱՍԿՈ ապահովագրություն՝ 2,5-2,75%,
- 2 տարի մարման ժամկետ,
- լրացուցիչ այլ վճարների բացակայություն:

«2019 թվականին մեր եւ «Ավանգարդ Մոթորս»-ի համագործակցության արդյունքում լիզինգով տրամադրված ավտոմեքենաների ընդհանուր գումարը կազմել է մոտ 4 միլիարդ դրամ: Գրանցված արդյունքը տպավորիչ է եւ մենք որոշեցինք այսքանով չսահմանափակվել: Մշակեցինք եւս մեկ առաջարկ, որի շնորհիվ մեր գործընկերները հնարավորություն կստանան մինչեւ տարեվերջ «Ավանգարդ Մոթորս»-ի ողջ մոդելային շարքից ավտոմեքենա ձեռք բերել հայաստանյան լիզինգային շուկայի համար աննախադեպ պայմաններով: Հույս ունեմ, որ մեր այս նոր առաջարկը նույնպես լայն արձագանք կստանա»,- նշել է «ԱԳԲԱ Լիզինգ»-ի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:

«ԱԳԲԱ Լիզինգ»-ն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի ֆինանսական խմբի անդամ է:

«Ընկերությունը ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 3015
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW