Հայբիզնեսբանկը «2:0 հօգուտ հաճախորդի» տոնական ակցիայի շրջանակում առաջարկում է «Շտապ» եւ «Մինի» վարկատեսակները, որոնք նախատեսված են իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար:«Շտապե՛ք մասնակցել ակցիային եւ ստացե՛ք հնարավորություն առաջին 2 ամիսներն առանց տոկոս վճարելու օգտվել նշված վարկատեսակներից: Ակցիան գործելու է մինչեւ փետրվարի 1-ը»,- հայտնում են բանկից:«Շտապ» վարկատեսակը տրամադրվում է մի քանի ժամվա ընթացքում՝ առանց բանկի կողմից ֆինանսական վերլուծության, մինչեւ 7 մլն դրամ կամ համարժեք արտարժույթ, անվանական 13-15% տարեկան տոկոսադրույքով (կախված ընտրված արժույթից), իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է 12,8-21,36%, մինչեւ 60 ամիս մարման ժամկետով: «Մինի» վարկատեսակը տրամադրվում է մինչեւ 5 տարի ժամկետով, անշարժ գույքի գրավադրմամբ մինչեւ 50 մլն դրամ կամ համարժեք արտարժույթով, տարեկան անվանական 11-13% տոկոսադրույքով (կախված ընտրված արժույթից), իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է 12,8-21,36%: Այս վարկի դեպքում տրամադրման պայման է հանդիսանում դրական ֆինանսական վերլուծությունը: «Քանի որ փոքր բիզնեսի սեգմենտի զարգացումը համարվում է Հայբիզնեսբանկի 2019-2021-ի թիրախային ուղղություններից մեկը, ինչպես նախատոնական շրջանում, այնպես էլ նոր տարում, բանկը շարունակելու է ներկայացնել բազմաթիվ պրոդուկտներ, որոնք կհետաքրքրեն փոքր բիզնեսը ներկայացնող ընկերություններին եւ անհատ ձեռնարկատերերին:Դիմավորե՛ք Նոր տարին նոր ներդրումներով»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 15682