ՀԲ-ն արձանագրում է, որ Հայաստանում ՀՆԱ-ի աճը բարձր է մնում
16.12.2019 | 15:47 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ tstatic.net

Տնտեսական զարգացումների դեկտեմբերյան համառոտագիրը՝ ստորեւ.
ՀՆԱ-ն կայուն աճել է
2019-ի երրորդ եռամսյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն կայուն աճել է 7,9 %-ով։ Դրա շնորհիվ մինչեւ 2019-ի սեպտեմբեր ՀՆԱ-ի հանրագումարային աճը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հասել է 7,5 %-ի, ինչը հիմնականում պայմանավորված է մասնավոր սպառմամբ։ Կարեւոր է այն հանգամանքը, որ զուտ արտահանումը եւ կապիտալի ձեւավորումը, որը տարվա սկզբին լճացած էր, դրական՝ թեեւ համեստ նպաստ են ունեցել այս աճի առումով:
Արտադրության ոլորտում աճն ապահովել են գլխավորապես (5,5%-ով) առեւտրի եւ ծառայությունների ոլորտները, որոնց հաջորդել է արդյունաբերության (հիմնականում մշակվող արդյունաբերություն (1%), հանքարդյունաբերություն (0,6%) շինարարություն (0,3%)) ոլորտը։
Մշակվող արդյունաբերությունն աճել է 9%-ով, իսկ հանքարդյունաբերության թողարկման ծավալները 18%-ով ավելացել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, քանի որ ոլորտը շարունակում է վերականգնվել 2018-ի արտադրական ընդհատումներից։
Գյուղատնտեսության ծավալները շարունակում են կրճատվել։
Տնտեսական ակտիվության ինդեքսի 7,7%-ով բարելավում
Այս միտումները շարունակվել են հոկտեմբեր ամսին. գրանցվել է տնտեսական ակտիվության ինդեքսի 7,7%-ով բարելավում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հանքարդյունաբերության ոլորտի աճը չափավորվել է՝ սեպտեմբերին գրանցված 70%-ից մինչեւ 30%-ի։ Շինարարության ոլորտի աճը մի փոքր արագացել է՝ հասնելով 5%-ը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ ծառայությունների ոլորտը շարունակել է արագ ընդլայնվել (նախորդ տարվա համեմատ 12 %-ով)։
2019-ի մինչ այժմ գրանցված տնտեսական լուրջ արդյունքների հիման վրա իրական ՀՆԱ-ի աճի կանխատեսումը բարձրանում է 6,9%-ի:
Նոյեմբերին գնաճը շարունակել է աճել
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նոյեմբերին գները 1%-ով բարձրացել են՝ նախորդ ամսում գրանցված տարեկան 0,9%-ից, սակայն դեռեւս ՀՀ Կենտրոնական բանկի 4 +/-1,5 թիրախային միջակայքի նվազագույն շեմից ցածր են։
1% գնաճին հավասարապես նպաստում են պարենի, ալկոհոլային խմիչքների, կոմունալ, տրասնպորտային եւ առողջապահական ծախսերը։ 2019-ի մինչ նոյեմբեր գնաճի տարեկան միջին ցուցանիշը շարունակել է մնալ 1,5%։ Նոյեմբերին դրամավարկային պայմանները մնացել են անփոփոխ։
Առեւտրային հաշվեկշիռն ընդլայնվել է
Ներմուծման ծավալների կայուն աճի եւ արտահանման ծավալների չափավոր աճի հետեւանքով առեւտրային հաշվեկշիռն ընդլայնվել է։
Սեպտեմբերին 33%-ով աճից հետո, հոկտեմբերին արտահանման ծավալներն աճել են ընդամենը 1,3%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Կտրուկ ճշգրտումները պայմանավորված են եղել թանկարժեք քարերի եւ մետաղների (հիմնականում՝ ոսկի) ավելի դանդաղ, թեեւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շատ արտահայտված՝ 30% աճով։ Օգտակար հանածոները (պղինձ) կազմում են արտահանման 28%-ը, որին հաջորդում են գյուղմթերքը (23%) եւ թանկարժեք քարերն ու մետաղները (15%)։ Այսպիսով, 2019-ի տասը ամիսներին արտահանման հանրագումարային աճը կազմել է 7,2%։
Ներմուծման ծավալների աճը եւս հոկտեմբերին դանդաղել է, սակայն կազմում է 15%, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեռեւս կենսունակ ցուցանիշ է։ Այս ամենի շնորհիվ ներմուծման ծավալների հանրագումարային աճը 2019-ի առաջին տասը ամիսներին կազմել է 6,2%։
Եթե հանենք տրանսպորտային միջոցների ներմուծումը (որը 70%-ով աճել է), ապա ներմուծման ծավալներն ավելացել են ընդամենը 1%-ով։
Դրամի արժեւորման ճնշումները ցրվում են
Ընդլայնված առեւտրային հաշվեկշռի պակասուրդը մասնակիորեն փոխհատուցվել է արտասահմանից ավելի մեծ դրամական փոխանցումների, զբոսաշրջային մուտքերի, ինչպես նաեւ չգրանցված վերաարտահանման հետեւանքով նվազել են ֆինանսավորման կարիքները։
Այդուհանդերձ, դրամը, որը 2019-ի հունիսից նշանակալի կայուն է եղել, նոյեմբեր ամսվա ընթացքում մոտ 0,3%-ով թուլացել է։ Նոյեմբերին միջազգային պահուստները փոքր-ինչ նվազեցին, սակայն 2,4 մլրդ դոլարն, ըստ պատմական չափանիշների, շարունակում է բարձր ցուցանիշ լինել։
Հոկտեմբերին բյուջեում արձանագրվել է 0,5% տարեկան ՀՆԱ պակասուրդ
Այս կերպ, տարվա սկզբից մինչեւ հոկտեմբեր հավելուրդը նվազել է՝ հասնելով ՀՆԱ-ի 0,9%-ի, ինչը, սակայն, զգալի գերակատարում է ՀՆԱ-ի 2% տարեկան բյուջետային պակասուրդի պլանի համեմատ։
Հոկտեմբերի պակասուրդը պայմանավորված է կապիտալ ծախսերի արագացմամբ, ինչպես նաեւ եկամուտների հավաքագրման ծավալների աճի նվազմամբ։ Հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կապիտալ ծախսերի աճը կազմել են մինչեւ 40%, մասնակի փոխհատուցելով տարեսկզբի դանդաղ կատարողականը:
Դեռեւս տարվա սկզբից մինչեւ հոկտեմբեր բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի կեսից էլ քիչն է իրականացել։ Հոկտեմբերին եկամուտների աճ չի գրանցվել, թեեւ տարվա սկզբից մինչեւ հոկտեմբեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեռեւս 19%-ով բարձր է։
Պետական պարտքը (չհաշված ՀՀ ԿԲ-ի պարտքը) 2019-ի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է կանխատեսվող տարեկան ՀՆԱ-ի մոտ 47,5%-ը, ինչը նվազում է ցույց տալիս 2018-ի ավարտի դրությամբ ՀՆԱ-ի 51,3%-ի համեմատ։ ՀՀ ազգային ժողովը հաստատել է 2020-ի պետական բյուջեի վերանայված նախագիծը, որտեղ թիրախավորված է ՀՆԱ-ի 2,3% պակասուրդ։ Վերջերս ի պատասխան վերջին նպաստավոր միտումների՝ Ֆիթչի վարկանիշային գնահատականներում Հայաստանի օտարերկրյա արժույթով երկարաժամկետ թողարկողի գնահատականը բարձրացել է «BB-»-ից «B+»-ի, եւ հեռանկարը գնահատվել է «կայուն»:
Աղքատության ցուցանիշը 2018-ին նվազել է մինչեւ 23,5%՝ 2017-ի 25,7%-ի համեմատ
Նվազումն ավելի արտահայտված է եղել գյուղական շրջաններում եւ մայրաքաղաք Երեւանում, մինչդեռ մյուս երկրորդային քաղաքներում աղքատության ցուցանիշը բարձրացել է։
Վարկերի ու ավանդների պորտֆելներն աճել են
Վարկերն ու ավանդները հոկտեմբերին աճել են՝ գերազանցելով 15%-ը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ավանդադրումների աճի տեմպը փոքր-ինչ գերազանցում է վարկավորման ընդլայնման տեմպին։ Թե՛ վարկերի, թե՛ ավանդների պորտֆելներն աճել են տեղական արժույթով բաղադրիչի շնորհիվ՝ այս կերպ նպաստելով դոլարիզացիայի ցուցանիշի նվազմանը։
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: