Հայաստանի եւ ԱՄՀ-ի կապերը «ամուր ու փոխշահավետ են»

13.12.2019 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #Նիկոլ Փաշինյան #Նաթան Փորթեր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է Արժույթի միջազգային հիմնադրամի շարունակական օժանդակությունը Հայաստանի կառավարությանը:

ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավար Նաթան Փորթերի հետ այսօրվա հանդիպմանը վարչապետը նշել է, որ Հայաստանում այս տարի կանխատեսվում է ավելի քան 7 տոկոս տնտեսական աճ:

Նաթան Փորթերն էլ նշել է, որ Հայաստանի եւ ԱՄՀ-ի միջեւ ձեւավորվել է ամուր, փոխշահավետ գործակցություն, եւ ինքը պատրաստ է ջանքեր ներդնել՝ այն էլ ավելի սերտացնելու ու խորացնելու համար:

Նաթան Փորթերն ընդգծել, որ ԱՄՀ-ն կշարունակի աջակցել Հայաստանի կառավարությանը՝ տնտեսության զարգացման օրակարգը կյանքի կոչելու գործում:

Մտքեր են փոխանակվել գործընկերության օրակարգի, համատեղ ծրագրերի, ինչպես նաեւ կրթական ոլորտի բարեփոխումների, կարողությունների զարգացման հնարավորությունների եւ անելիքների շուրջ:
Դիտում՝ 1847

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW