ԱՄՀ-ի հետ քննարկվել է Հանրային ներդրումային ծրագրերի գնահատումը

12.12.2019 | 16:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ավագ Ավանեսյան #ԱՄՀ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում «Հանրային ներդրումների առաջնահերթությունների գնահատում» սեմինար-քննարկում է տեղի ունեցել:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) փորձագետները, ՀՀ առողջապահության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչները:

ԱՄՀ փորձագետները ներկայացրել են հանրային ներդրումային ծրագրերի առաջնահերթությունների գնահատման մեթոդաբանությունը:

Հարցուպատասխանի արդյունքում վեր են հանվել հանրային ներդրումային ծրագրերի առաջնահերթությունների որոշման կարեւոր սկզբունքները: Քննարկման ժամանակ մասնակիցների հարցերին պատասխանել է նաեւ Ավագ Ավանեսյանը:

ԱՄՀ ներկայացուցիչները գոհունակությամբ փաստել են, որ բովանդակային քննարկում է ստացվել:
Դիտում՝ 1913
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW