Հայտնի է էլեկտրամեքենաների մաքսազերծման արժեքը հաշվելու ձեւը

12.12.2019 | 13:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #էլեկտրամեքենա #մաքսազերծում
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ, թե ինչպես կփոխվի բացառապես էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցների մաքսազերծումը 2020-ի հունվարի 1-ից հետո` Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներից ներկրելիս:

Բացառապես էլեկտրական շարժիչով մեքենայի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափը գործող 10%-ի փոխարեն դառնալու է 15%: Էլեկտրական շարժիչով մոտոցիկլետի եւ հեծանվի դեպքում պահպանվելու է 14% մաքսատուրքը:

ՊԵԿ-ից հիշեցնում են, որ մինչեւ 2022-ի հունվարի 1-ը նշված փոխադրամիջոցների ներմուծումը եւ օտարումն ազատված են ԱԱՀ-ից: Ֆիզիկական անձիք անձնական օգտագործման նպատակով ներմուծած փոխադրամիջոցների արժեքը պետք է հայտարարագրեն ուղեւորային մաքսային հայտարարագրում:

Իրավաբանական անձինք պետք է մաքսային արժեքը հայտարարագրեն ապրանքային հայտարարագրում:

«Եթե 2019 թվականին ներկրված տրանսպորտային այս միջոցների համար մինչեւ տարեվերջ գրանցվի ուղեւորային մաքսային կամ ապրանքային հայտարարագիր, այլ ոչ թե տարանցման հայտարարագիր, մաքսազերծումը կկատարվի 2019-ի գործող դրույքաչափերով: Իսկ տարանցման հայտարարագիր ունենալու դեպքում, եթե ուղեւորային մաքսային կամ ապրանքային հայտարարագրերը գրանցվեն 2020-ի հունվարի 1-ից սկսած, կհաշվարկվեն նոր դրույքաչափերը»,- հայտնում են ՊԵԿ-ից:

Դիտում՝ 2196
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW