ՊԵԿ-ում առեւտրային բանկի ընտրության գործընթաց է մեկնարկում

11.12.2019 | 17:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #առեւտրային բանկ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրոնային եղանակով հարկային պարտավորությունների կատարումն ապահովվելու նպատակով, անհրաժեշտ է համագործակցել ՀՀ առեւտրային որեւէ բանկի հետ:

ՊԵԿ «Հարկատու 3» էլեկտրոնային համակարգով հաշվառվող հարկ վճարողների հարկային պարտավորությունների գծով վճարումները վճարային քարտերի միջոցով իրականացնելու համար ՀՀ առեւտրային բանկը կարող է իրականացնել այդ գործառույթը կոմիտեի կողմից սահմանված պահանջներին համապատասխան:

Բանկի ընտրության պահանջները սահմանված են Կենտրոնական բանկի՝ 2013-ի ապրիլի 16-ի «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» որոշման եւ ԿԲ հետ համաձայնեցված ընթացակարգերով սահմանված պահանջներին համապատասխան:

ՊԵԿ-ում ներկայացրել են բանկի ընտրության նախապայմանները.

1. Անհրաժեշտ է ներկայացնել բանկային գործունեության իրականացման համար տրվող լիցենզիան, ինչպես նաեւ Arca, Master եւ Visa վճարային համակարգերին անդամակցելու իրավական հիմքերը:

2. Առեւտրային բանկը պետք է ինտեգրվի ՊԵԿ «Հարկատու 3» էլեկտրոնային համակարգին (առավելագույն ժամկետ՝ տասը օր):

3. Առեւտրային բանկը պետք է ապահովի էլեկտրոնային վճարման 3DSecure համակարգ (անվտանգության գործընթացը` համաձայն ԿԲ-ի 16.04.2013թ. թիվ 102-Ն որոշման 121-րդ կետի 5-րդ ենթակետի):

4. Առեւտրային բանկը պետք է սահմանի նվազագույն միջնորդավճարի չափը հետեւյալ սանդղակների համար. 0-50 000 դրամ, 50 000-100 000 դրամ կամ 100 000 եւ ավելի:

5. Առեւտրային բանկը պետք է ապահովի վճարային տվյալների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը Կենտրոնական գանձապետարանին մինչեւ բանկային հաջորդ օրվա ավարտը:

6. Առեւտրային բանկը պետք է տրամադրի վճարային քարտերի ցանկը, որոնցով պետք է հնարավոր լինի կատարել վճարումներ (օր՝. Arca, Visa կամ Master):

7. Առեւտրային բանկի եւ ՊԵԿ հետ համատեղ կնքված պայմանագրի շրջանակում պարտադիր վավերապայմաններից է այն, որ կնքված պայմանագրի ցանկացած պայման ենթակա է փոփոխման` միայն նախօրոք տեղեկացման եւ պայմանագրով փոփոխություն կատարելու դեպքում, իսկ 2 տարվա ընթացքում բանկի կողմից տրամադրված վավերապայմանները չեն կարող ենթարկվել վատթարացման:

Առեւտրային բանկի ընտրության եւ ծրագրային ապահովման համապատասխանությունը սահմանված տեխնիկական պահանջներին ստուգելու նպատակով անհրաժեշտ է, որ հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հրապարակման օրվանից առավելագույնը 1 շաբաթվա ընթացքում, առեւտրային բանկերը համապատասխան փաստաթղթերը ներկայացնեն ՊԵԿ քարտուղարություն՝ Մ. Խորենացի 7 հասցեով:
Դիտում՝ 3336
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW