Սեւծովյան Բանկը վարկ կտրամադրի “SAS գրուպին”` սուպերմարկետների ցանցի ընդլայնման համար

23.01.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 23 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Առեւտրի եւ զարգացման Սեւծովյան Բանկը (ԱԶՍԲ) $7.6 մլն վարկ կտրամադրի հայկական “SAS Գրուպ” ընկերությանը` Երեւանում սուպերմարկետների ցանցի ընդլայնման համար:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԱԶՍԲ-ում, վարկային ծրագիրը նախատեսում է Երեւանում երեք նոր SAS սուպերմակետների բացում:

Ներկայումս Երեւանում գործում են եթեք SAS խանութներ:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը նշում է, որ երեւանյան սուպերմարկետային ցանցերից առաջատարը STAR ընկերությունն է, որն ունի յոթ խանութներ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7514

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW