Տուլայի մարզն ու Հայաստանը համատեղ ներդրումային ծրագրեր կիրականացնեն

11.12.2019 | 16:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վարոս Սիմոնյան #Տուլա
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն այսօր ասել է, որ իրենք պատրաստակամ են աջակցել Ռուսաստանի Տուլայի մարզի համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը:

ՌԴ Տուլայի մարզի պատվիրակության անդամները համագործակցության նպատակով նախարարությունում ներկայացրել են իրենց մարզի հնարավորությունները, մասնավորապես՝ նավթագազային արդյունաբերության ոլորտում «Մեխմաշ» ընկերության մեքենաշինության արտադրության ներուժը, թռչնաբուծության եւ պարարտանյութերի արտադրության բնագավառում «Կրասնոբոր» ՓԲԸ-ի կողմից կիրառվող նորամուծությունները, «Արտաքին տնտեսական գործունեության իրականացմանն աջակցող կազմակերպության» կողմից առաջարկվող հեռանկարային կոոպերացիոն ծրագրերը:

Փոխնախարարն առաջարկել է դիտարկել առեւտրատնտեսական ոլորտին առնչվող համապատասխան փաստաթղթի ստորագրման հնարավորությունը:

Նա նշել է, որ նման փաստաթուղթը կարող է նոր թափ հաղորդել Տուլայի մարզի հետ զբոսաշրջության, արդյունաբերության, առեւտրի եւ այլ ոլորտներում փոխգործակցությանը:
Դիտում՝ 1197

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW