«Սեֆ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը հայտնում է, որ իր հաճախորդ հանդիսացող եւ մինչեւ 2018թ. մայիսի 31-ն անհուսալի ճանաչված վարկային պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձ հաճախորդներին պատրաստ է զիջել այդ պարտավորությունների գծով կուտակված տույժերն ու տուգանքները, ընդհուպ կուտակված տոկոսագումարներն ամբողջությամբ:ՈՒՎԿ-ում նշել են, որ վերոնշյալ թվականից հետո անհուսալի ճանաչված վարկային պարտավորություններ ունեցող հաճախորդներին պատրաստ են զիջել այդ պարտավորությունների գծով կուտակված տույժերն ու տուգանքները՝ մայր գումարի եւ տոկոսագումարների ամբողջական մարման պարագայում:«Նշված գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ է մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 27-ն այցելել «Սեֆ Ինտերնեյշնլ»-ի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելու համապատասխան դիմում, որում հաճախորդի կողմից կառաջարկվեն խնդրահարույց վարկի մայր գումարի եւ տոկոսագումարների մարման հնարավոր տարբերակները, մասնավորապես՝ վարկի նոր մարման գրաֆիկի սահմանում, վերավարկավորում կամ երկուստեք ընդունելի այլ լուծումներ:Միաժամանակ, հայտնում ենք, որ ցանկացած դիմում «Սեֆ»-ի կողմից պատշաճ կերպով կուսումնասիրվի եւ կառաջարկվի խնդրի լուծման փոխշահավետ տարբերակ»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 7214