«Գալաքսի»-ն PAUL ցանցը բերում է Հայաստան

10.12.2019 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գալաքսի #PAUL
Ֆրանսիական հայտնի PAUL («Փոլ») սրճարանների ցանցը շուտով մուտք կգործի Հայաստան։

Ավելի քան երկու տարի տեւած ինտենսիվ բանակցություններից հետո «Գալաքսի» ընկերությունների խումբը ստորագրել է պայմանագիրը PAUL Interntional-ի ներկայացուցիչների հետ։

Առաջիկա մի քանի տարում 5 PAUL կբացվի Հայաստանում, ինչը հնարավորության կտա մոտ 200 նոր աշխատատեղերի ստեղծման։

«PAUL-ը մեզ համար կարեւոր նախագիծ է, որն, իհարկե, նոր որակ ու չափորոշիչ կբերի հայկական շուկա։ Առհասարակ, «Գալաքսի» ընկերությունների խմբում հյուրանոցային եւ ռեստորանային ոլորտը այն կարեւոր ուղղություններից է, որտեղ մենք տարիներ շարունակ նորամուծություններ ենք բերում, փոփոխում ենք ոլորտի խաղի կանոնները, եւ PAUL-ը այդ առումով մեր հերթական ձեռքբերումն է։ 130 տարվա վաղեմություն ունեցող այս բրենդը մի ամբողջ փիլիսոփայություն է, որը սովորեցնում է փոքրիկ ուրախություններով կյանքը սիրելու ու վայելելու արվեստը՝ ֆրանսիական «arts de vivre»-ն», -նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, PAUL նախագծի ղեկավար Արտյոմ Խաչատրյանը։

PAUL-ը հիմնադրվել է դեռեւս 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելով որպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ, հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։ Ներկայումս PAUL International-ը ղեկավարում են PAUL-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ եւ 5-րդ սերունդները, ովքեր անձամբ հետեւում են ողջ գործընթացին. հացահատիկի ընտրությունից մինչեւ հաճախորդների մատուցում։



«Անհամբեր սպասում ենք PAUL-ի ժամանմանը Հայաստան»,-ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։

Կարեւոր է ընդգծել, որ PAUL-ը հասանելի բրենդ է եւ գնային քաղաքականությունը կառուցված է այնպես, որ ֆրանսիական որակն ու ապրելակերպը մոտ լինի բոլորին ըստ ցանկության։
Դիտում՝ 8242
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW