Կքննարկվի ավստրիական ընկերությունների հնարավոր մուտքը Հայաստան

06.12.2019 | 18:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Արթուր Ջավադյան #Վիեննա
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վիեննա:

ԿԲ-ում նշել են, որ Վիեննայի «Եվրոպայում Հայաստանի ֆինանսական համագործակցության կենտրոնում» նախատեսված է գերմանական KfW բանկի հետ համատեղ գործող գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստը:

Ստորագրվելու են մի շարք վարկային համաձայնագրեր, մասնավորապես վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության եւ բնակարանային ֆինանսավորման ոլորտներում:

ԿԲ նախագահը մասնակցելու է նաեւ ՀՀ առեւտրային բանկերի ղեկավարների համար անցկացվելիք բանկային ռիսկերին նվիրված կլոր-սեղան քննարկմանը:

ԿԲ պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու ավստրիական առաջադեմ ապահովագրական ընկերությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվելու են ավստրիական ընկերությունների Հայաստան մուտքի եւ նոր ներդրումներ իրականացնելու հնարավորությունները:
Դիտում՝ 2605

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW