ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ծավալուն ելույթ է ունեցել Ազգային ժողովում՝ 2020 թվականի պետական բյուջեի նախագծի ընդունումից առաջ:Banks.am-ն առանձնացրել է վարչապետի ելույթի առավել ուշագրավ հատվածները: Նոր փուլ աղետի գոտու վերականգնման պրոցեսում2020թ. բյուջեն աղետի գոտու առումով էլ հեղափոխական է, որովհետեւ մյուս տարվա բյուջեով աննախադեպ մեծ թիվ է տրամադրվել աղետի գոտու խնդիրներին՝ 3 մլրդ դրամ: 2020թ. լուծում ենք բոլոր այն քաղաքացիների հարցերը, ում նկատմամբ ՀՀ ունեցած պարտավորությունը դե յուրե արձանագրված է: Սա նշանակում է, որ աղետի գոտու վերականգնման պրոցեսում նոր փուլ է սկսվում եւ որը պետք է իրագործվի բոլորովին ուրիշ տրամաբանությամբ: Եվ այդ փուլի իմաստը, այսպես ասած, սոցիալական արտակարգ իրավիճակի տրամաբանությունը վերափոխելն է զարգացման տրամաբանությամբ: Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն Ես ուզում եմ ձեւակերպել հրամայականը՝ Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից եւ, ընդ որում ուզում եմ ընդգծել, սա չի նշանակում, որ տնակներում ապրող բոլոր քաղաքացիների նկատմամբ պետությունն ունի պարտավորություն, բայց սա չի էլ նշանակում, որ ոչ մեկի նկատմամբ չի կարող չունենալ պարտավորություն: 66 մլրդ-ով ավելի պաշտպանական բյուջե 2018թ. ի վեր, ներառյալ 2020թ. բյուջեն, մենք 66 մլրդ դրամով ավելացրել ենք պաշտպանական բյուջեն, դա մոտավորապես 28 տոկոս է: Բայց ես ուզում եմ մեկ նախադասություն ասել դժվարությամբ. կարող եք հավաստիանալ, որ 2018թ. մայիսից ի վեր Հայաստանը ձեռք է բերել, կրկին տեսանելի ժամանակահատվածի համեմատ, աննախադեպ քանակի զենք-զինամթերք, սպառազինություն: ՀՀ կառավարությունը հստակ շարունակելու է այդ քաղաքականությունը՝ տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ: Ուզում եմ ասել, որ այդ առումով արդեն իսկ լրջագույն քայլեր ձեռնարկվել են: Տնտեսական աճի ցուցանիշը՝ բացարձակ առաջատար ԵԱՏՄ-ումՏնտեսական աճը 9 ամսվա կտրվածքով 7,5 տոկոս է: Սա մեր տարածաշրջանում, Եվրասիական տնտեսական միության տարածաշրջանում, հետխորհրդային տարածաշրջանում բացարձակ առաջատար ցուցանիշ է: Կլինեն առաջիկայում նաեւ եվրոպական տարածաշրջանի ցուցանիշները եւ մենք կարձանագրենք: Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն Ընդ որում, արդյունաբերությունն աճել է 8,8 տոկոսով, երբ խոսվում է հանքարդյունաբերության մասին, ուզում եմ հատուկ ընդգծել, որ մշակող արդյունաբերության աճը կազմել է 9,3 տոկոս, շինարարությունն աճել է 4,5 տոկոսով, ծառայությունների աճը կազմել է 15,1 տոկոս, առեւտրի շրջանառությունն աճել է 8,9 տոկոս, արտահանման աճը կազմել է 7,2 տոկոս, աշխատավարձերի աճը կազմել է 5,9 տոկոս: 521 մլն դոլար է գնվել ՀայաստանումՀՀ Կենտրոնական բանկն աննախադեպ ցուցանիշ է արձանագրել: Այս տարի 521 մլն դոլար գնվել է ՀՀ-ում: Ի՞նչ են արել այդ փողը: Եթե բարձի տակ պիտի պահեին՝ դոլար կպահեին, ինչի են դրամ պահում: Այդ 521 մլն դոլարը ծախսվել է, օգտագործվել է, շրջանառվել է ՀՀ-ում:Օտարերկրյա ներդրումներ Օտարերկրյա ներդրումներն ընդամենը կազմել են 2,2 մլրդ դոլար, աճը նախորդ շրջանի համեմատ 27 տոկոս, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 456 մլն դոլար, աճը՝ 18 տոկոս: Հիմա, բավարարո՞ւմ է արդյոք մեզ 456 մլն դոլար օտարերկրյա ուղիղ ներդրումները՝ ո՛չ, չի բավարարում: Բայց կա՞ սրա հետ պրոցես կապված՝ իհարկե կա: Օտարերկրյա ներդրողը որ պետք է գա Հայաստան ի՞նչ է նայում՝ նայում է առաջինը «Մուդիսի» վարկանիշը, «Ֆիթչի» վարկանիշը, եվրաբոնդերի վարկանիշը: Բոլոր առումներով Հայաստանի վարկանիշն աճում է: Օտարերկրացի ներդրողը պետք է առավոտն արթնանա եւ երեկոյան ճամպրուկներով փողը բերի՞ Հայաստան: Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն Հետեւում են պրոցեսներին, եւ սա է, որ բերելու է օտարերկրյա ուղղակի ներդրում: «Ուրիշ հեղափոխություն՝ մշակույթի ոլորտում» Ընդհանուր առմամբ, 700 մլն դրամով ավելացել է հետեւյալ մշակութային կոլեկտիվների ֆինանսավորումը՝ Հայաստանի ազգային պետական երգչախումբ, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, Պետական սիմֆոնիկ նվագախումբ, Կոմիտասի անվան ազգային քառյակ, Հայաստանի ազգային ջազ նվագախումբ, Կամերային երաժշտության ազգային կենտրոն, Տաղարան համույթ, Երեւանի պետական կամերային երգչախումբ, Կամերային նվագախումբ, Կամերային երգչախումբ: Այս կոլեկտիվները 100 տոկոսով ֆինանսավորվում են պետական բյուջեից: Սա գործնականում նշանակում է, որ այդ կոլեկտիվները ոչ միայն «ձեռք պարզածի» կարգավիճակը կարող են հաղթահարել: Սիմվոլիկ եւ պատմական ցուցանիշՍա ամենակարեւոր նորությունն է: Այս ամեն ինչը ցույց է տալիս, որ մեր գործերն ավելի են լավանալու: Ես ուզում եմ մի ցուցանիշ բերեմ, որը շատ սիմվոլիկ եւ գուցե պատմական նշանակություն ունի: 2019թ. Հայաստանի Հանրապետությանը հաջողվել է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ անցնել մեր հարեւան, մեր բարեկամ, մեր սիրելի Վրաստանից: Բայց առավել կարեւոր է 2020թ. արդյունքներով, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալով մենք առաջ ենք անցնելու Ադրբեջանից: Այս սանդղակում ՀՀ-ն միշտ եղել է, եթե ոչ միշտ առնվազն վերջին 10-ամյակներում եղել է վերջինը: Այս սանդղակում 2020թ. Հայաստանը լինելու է առաջինը: Tweet Դիտում՝ 2085