Հայաստանում կմեկնարկի նոր խորհրդատվական ծրագիր, որը կօգնի ՀՀ կառավարությանը ներգրավել օտարերկրյա ուղղակի ներդրումներ (ՕՈՒՆ) եւ զարգացնել կանանց ձեռներեցությունը:«Տնտեսական աճը եւ կանանց տնտեսական հզորացումը Հայաստանում» երկամյա ծրագիրը կիրականացվի Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ):ՀԲ հաղորդագրության համաձայն՝ ծրագիրը կաշխատի երկու ուղղություններով, խորհրդատվություն կտրամադրի կառավարությանն ՕՈՒՆ-ների ներգրավման ոլորտում՝ ներդրումների նպատակային խրախուսման ու ներդրողների վստահության բարձրացման գործիքակազմի միջոցով: «Մենք շարունակելու ենք բարեփոխումների գործընթացը՝ նոր հնարավորություններ ստեղծելու Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման համար»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանն էլ կարեւորել է շեշտադրումը կանանց տնտեսական հզորացման վրա:«Ծրագիրը կօգնի ՀՀ կառավարությանը բացահայտել ընտրված ապրանքների արտահանման ներուժը: Հայաստանը ՄՖԿ անդամ եւ բաժնետեր դառնալուց ի վեր, ՄՖԿ-ն շուրջ 700 միլիոն ԱՄՆ դոլարի մասնակցություն է ունեցել էներգետիկայի, ֆինանսական հատվածի, գույքային եւ արդյունաբերության ոլորտներում իրականացվող ծրագրերում»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 6822