ԱՄՀ-ի հետ քննարկվել է հանրային ներդրումների կառավարման թեման
05.12.2019 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ քննարկման թեման նախարարության օրակարգում կարեւորագույն հարցերից մեկն է։ Այս ոլորտում որոշումների կայացմանը պետք է նախորդի գնահատում՝ միջազգային փորձով մշակված մեթոդաբանությամբ՝ հաշվի առնելով այն տնտեսական օգուտները, որոնք կարող են ստացվել հանրային միջոցներով իրականացվող ներդրումային ծրագրերի արդյունքում։
«Մեր թիմը, հենվելով մեր միջազգային գործընկների հետ քննարկումների վրա, պատրաստել է պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) եւ հանրային ներդրումների համապատասխան շրջանակ»,- նշել է նախարարը։
Դոմինիկ Գիյոմն էլ առաջարկել է քննարկել ոլորտային ներդրումային ծրագրերի գնահատման, ընտրության եւ վերահսկման ընթացակարգերին եւ մեթոդաբանությանը առնչվող մի շարք հարցեր։
Կողմերն անդրադարձել են նաեւ պետական ակտիվների գույքագրման կարեւորությանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: