Դեկտեմբերի 6, 7, 8-ին Երեւան-Գյումրի լրացուցիչ էլեկտրագնացքներ կգործեն

05.12.2019 | 14:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԵ #էլեկտրագնացք
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտնում է, որ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ դեկտեմբերի 6-ին, 7-ին եւ 8-ին նշանակվել են Երեւան-Գյումրի-Երեւան №102/103 արագընթաց էլեկտրագնացքների լրացուցիչ ուղերթներ:

Նշված օրերին լրացուցիչ գնացքներ Երեւանից կմեկնեն ժամը 10:30-ին, Գյումրիից՝ 19:40-ին:  

«Ուղեւորների հարմարավետության համար սգո օրերին Երեւան-Գյումրի-Երեւան ուղղությունում կաշխատեն երկուական արագընթաց եւ երեքական սովորական էլեկտրագնացքներ»,- հայտնում են ՀԿԵ-ում:
Դիտում՝ 1583
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW