ՎՏԲ-Հայաստան Բանկ. Հիփոթեքի լավագույն պայմանները՝ նախնական 3% կանխավճարով

04.12.2019 | 12:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #հիփոթեք
ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ առաջարկում է լավագույն պայմանները հիփոթեքային վարկ ձեւակերպելու համար:

«Կանխավճար կատարելով գնված բնակարանի արժեքի սկսած 3%-ի չափով՝ հաճախորդները հեշտությամբ կկարողանան դառնալ անշարժ գույքի երջանիկ սեփականատերեր, ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի մարզերում»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր՝ տարբեր ծրագրերի շրջանակում.

- անշարժ գույքի ձեռքբերում կառուցապատողներից,
- անշարժ գույքի ձեռքբերում երկրորդային շուկայից,
- անշարժ գույքի ձեռքբերում «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարաններ» ծրագրով,
- վերանորոգման աշխատանքների իրականացում,
- կառուցման իրականացում:

ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեքային վարկ ստանալու համար անհրաժեշտ է փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Վարկի վերաբերյալ նախնական որոշումը կայացվում է 1,5 աշխատանքային օրվա ընթացքում:

Մանրամասները հասանելի են այս հղումով:

Հիփոթեքային վարկավորման հիմնական պայմաններն են.

- նախնական կանխավճար՝ 3%-ից սկսած,
- տարեկան տոկոսադրույք՝ 3,5%-13,7%,
- արդյունավետ տոկոսադրույք՝ 6%-15%,
- վարկի նվազագույն ժամկետ՝ 3 տարի,
- վարկի առավելագույն ժամկետ՝ մինչեւ 30 տարի,
- վարկի նվազագույն գումար՝ 1 մլն դրամից սկսած,
- վարկի առավելագույն գումարը` մինչեւ 80 մլն դրամ,
- վճարունակության պահանջների դյուրացված գործընթաց:
Դիտում՝ 9484

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW