Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է Երեւանի` արտարժույթով եւ ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «B+»-ից «BB-»՝ «կայուն» կանխատեսմամբ:Եկամուտների ճշգրտումը՝ «թույլ»Երեւանի բյուջեի եկամուտների հիմնական մասը կազմված է կառավարության հատկացումներից (2018թ. տվյալներով ընդհանուր եկամուտների 66%-ը ), դրանց հաջորդում են հարկերը՝ 15%, ոչ հարկային եկամուտները՝ 13%, եւ ակտիվների վաճառքը՝ 6%:Այս պարագայում հնարավոր տնտեսական անկման պայմաններում քաղաքի լրացուցիչ եկամուտներ հավաքագրելու կարողությունը գնահատվում է որպես «թույլ»:Ծախսերի ճշգրտումը` «թույլ»Երեւանի բյուջեի ծախսերի զգալի մասը կազմում են հաստատուն ծախսերը, ինչը պատճառ է հանդիսանում դրանց կրճատման անհնարինության՝ եկամուտների հնարավոր կրճատման պարագայում: Ըստ Fitch-ի՝ 2016-2018 թթ. ընթացքում իրականացվել է ծախսերի խելամիտ վերահսկողություն, ինչն ակնկալվում է նաեւ հետագայում:Իրացվելիությունը՝ «թույլ»Երեւանի իրացվելիության դիրքը 2018թ. նախորդ տարվա համեմատ բարելավվել է (համապատասխանաբար 7,8 մլրդ եւ 1,9 մլրդ): Քաղաքը շարունակում է մնալ առանց պարտքերի, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարող է փոխատվություններ վերցնել:Երեւանն իր դրամական միջոցները պահում է գանձապետական հաշիվներում (օրենքով արգելվում է առեւտրային բանկերում ավանդներ ունենալը), իսկ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ իրացվելիության համար կարող է փոխատվություններ վերցնել կենտրոնական գանձապետարանից:Հիշեցնենք, որ Fitch Ratings վարկանիշային կազմակերպությունը 2019թ. նոյեմբերի 22-ին մեկ մակարդակով բարձրացրել էր նաեւ Հայաստանի կառավարության արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշը «B+»-ից «BB-»՝ «կայուն» հեռանկարով: Tweet Դիտում՝ 5188