Ռոսֆինմոնիտորինգի պատվիրակությունն այսօր կժամանի Հայաստան

21.01.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 21 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ռուսաստանի Դաշնության ֆինանսական մոնիտորինգի դաշնային ծառայության (Ռոսֆինմոնիտորինգ) պատվիրակությունն այսօր այցով կժամանի Հայաստան:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի ԿԲ մամլո ծառայությունում, Ռոսֆինմոնիտորինգի պատվիրակոթյունը կգլխավորի ծառայության ղեկավար, Հանցավոր եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հակազդման Եվրասիական խմբի նախագահ Օլեգ Մարկովը:

Հունվարի 22-ին Ռոսֆինմոնիտորինգն ու Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը կստորագրեն համագործակցության համաձայնագիր:

Հունվարի 23-ին ռուսական պատվիրակության ներկայացուցիչները ԿԲ եւ Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչների համար կանցկացնեն սեմինար:
ՄԵԴԻԱՄԱՔՍ


Դիտում՝ 6874

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW