IDBank-ն ամփոփել է Գյումրիում անցկացված բարեգործական նախաձեռնությունները

03.12.2019 | 15:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Տաթեւիկ Վարդեւանյան
IDBank-ի աշխատակիցները Գյումրիում ամփոփել են մշակութային մայրաքաղաքում իրականացված բարեգործական նախաձեռնությունները։

Բանկում նշել են, որ Հայ օգնության ֆոնդի «Այո հարթակի» «Տեսունակություն» ծրագրի շրջանակում IDBank-ի միջոցներով Armenian Eyecare Project-ի կողմից Գյումրիի պետական մանկապարտեզներ հաճախող 3-5 տարեկան բոլոր երեխաները կանցնեն տեսողության ստուգում նորագույն սարքավորումներով։
 
«Կան աչքի որոշ հիվանդություններ, որոնք հնարավոր է կանխարգելել վաղ հայտնաբերման եւ հետեւողական բուժման դեպքում։ Ուստի մենք շրջելու ենք Հայաստանի մարզերով եւ ստուգելու ենք նշված տարիքային խմբերի երեխաների տեսողությունը։ Սկսել ենք Գյումրիից, որի ֆինանսավորումն ամբողջությամբ իր վրա է վերցրել IDBank-ը»,- ասել է ՀՕՖ-ի «Այո» հարթակի ղեկավար Լաուրա Գեւորգյանը։

«Կարեւորելով երեխաների առողջությունն ու գիտակցելով այս տարիքում որոշակի հիվանդությունների հայտնաբերման անհրաժեշտությունը՝ բանկը որոշեց աջակցել Հայ օգնության ֆոնդի «Տեսունակություն» ծրագրին։ Մեր կարծիքով՝ շատ կարեւոր է վաղ տարիքում առողջական որոշ խնդիրների հայտնաբերումը՝ հետագայում լուրջ հիվանդությունների կանխարգելման տեսանկյունից։ Այս առումով պետք է նշեմ, որ IDBank-ն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում մեծ տեղ է տալիս մանկահասակ երեխաների առողջությանը։ Մենք համագործակցում ենք տարբեր հիմնադրամների հետ, որոնց գործունեությունն ուղղված է նաեւ դժվար իրավիճակում հայտնված երեխաներին օգնությանը»,- նշել է բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը։

«IDBank-ը հոգացել էր ոչ միայն ծրագրի ֆինանսավորման մասին. բժշկական հետազոտություն անցնող երեխաներին զվարճացնում էին ծաղրածուն եւ մուլտհերոսները, ինչը ավելի հեշտացրեց մասնագետների աշխատանքը։

Սա Գյումրիում բանկի կողմից իրականացված միակ ծրագիրը չէ․ IDBаnk-ի աջակցությամբ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի՝ Դիզայնի եւ դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնում ստեղծվել է դիզայնի լաբորատորիա, որի վերազինման մեջ բանկն իր ներդրումն է ունեցել։

Լաբորատորիայում ուսանելու են ակադեմիայի 30 ուսանողներ, զբաղվելու են խեցեգործությամբ, գործելու է նաեւ 6-16 տարեկան երեխաների խմբակ»,- ասված է հաղորդագրությունում:

«Լաբորատորիայի հիմնումն անչափ կարեւոր էր Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի համար։ Իսկ դրա՝ նպատակին ծառայելու միակ տարբերակը ժամանակին համահունչ վերազինումն ու արդիականացումն էր, ինչում էլ մեզ աջակցեց IDBank-ը։ Լաբորատորիան նախատեսված է ոչ միայն գեղարվեստի ակադեմիայի ուսանողների, այլ նաեւ դպրոցահասակ երեխաների համար։ Մեր նպատակը նրանց մեջ մանուկ հասակից դեպի արվեստը սերն արթնացնելն է»,- նշել է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանը։

«Ինչպես գիտեք IDBank-ն ունի մի շարք կրթական ծրագրեր։ Այս տարի 5 ուսանող ստացավ 1-ական մլն դրամ կրթաթոշակ ուսումը մագիստրատուրայում շարունակելու համար։ Մենք շարունակում ենք նաեւ «Կառուցի՛ր կարիերադ IDBank-ի հետ» ծրագիրը։ Ինչ վերաբերում է Գեղարվեստի ակադեմիային մեր աջակցությանը, ապա մենք, ցանկանալով նոր շունչ հաղորդել այս ուսումնական հաստատությանը, որոշեցինք օժանդակել Դիզայնի եւ դեկորատիվ կիրառական արվեստի լաբորատորիայի վերազինմանը եւ հուսով ենք, որ թե՛ ակադեմիայի շրջանավարտները, թե՛ այն երեխաները, որոնք հնարավորություն կունենան ուսանել այստեղ, մեծ բարձունքների կհասնեն եւ ոչ միայն կպահպանեն Գյումրիի շունչը, այլեւ իրենց աշխատանքներով էլ ավելի կզարդարեն մեր մշակութային մայրաքաղաքը»,- ասել է Տաթեւիկ Վարդեւանյանը։

IDBank-ն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում 2019-ի ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնք հիմնականում ուղղված են եղել ինչպես կրթության գործընթացի անարգել ապահովմանը, այնպես էլ երեխաների սոցիալական եւ առողջական խնդիրների լուծմանը։
Դիտում՝ 8481
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW