Ռեւազյան. Շուկա կարող է մտնել հայկական ավիաընկերություն

03.12.2019 | 14:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տաթեւիկ Ռեւազյան #ավիաշուկա
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանն այսօր Ազգային ժողովում հայտնել է, որ շուտով հայկական ավիաշուկա կարող է մուտք գործել տեղական ավիաընկերություն:

Նրա խոսքով՝ ավիաընկերությունը գրանցելու նպատակով արդեն իսկ հայտ է ներկայացվել կոմիտեին:

«Ավիաընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ամառային սեզոնից կիրականացնեն 13 ուղղությունով չվերթներ: Հաշվի առնելով, որ ավիաընկերությունը նոր է բացվել, հնարավոր չէ այս պահին կանխատեսել ուղեւորահոսքը»,- ասել է Տաթեւիկ Ռեւազյանը «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ:

Նա ընդգծել է, որ ընկերությունը կիրականացնի շաբաթական 41 չվերթ:

Ակնկալվում է, որ ավիաընկերությունը կբացի ավելի քան 200 աշխատատեղ:
Դիտում՝ 1914

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW