Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) 2020-2021 ուսումնական տարվանից ներդրվելու է մագիստրոսական նոր կրթական ծրագիր՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում»: ՀՊՏՀ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ կրթական նոր ծրագիրն իրականացվելու է համալսարանի Ինֆորմատիկայի եւ վիճակագրության ֆակուլտետի տնտեսական ինֆորմատիկայի եւ տեղեկատվական համակարգերի ամբիոնի կողմից: «Անհրաժեշտ է ՏՏ ոլորտի եւ բիզնեսի ինտեգրացիան, ինչին էլ միտված է այս կրթական ծրագիրը. չէ՞ որ այսօր բիզնեսում տեխնոլոգիաների կիրառումը դարձել է իմպերատիվ պահանջ եւ բոլոր գործընթացները՝ հաճախորդների հետ աշխատանքը, մատակարարման եւ մյուս ուղղություններով աշխատանքն իրականացվում է բարձր տեխնոլոգիաների միջոցով»,- նշել է ամբիոնի վարիչ Վարդան Սարգսյանը: ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանն էլ նշել է, որ համալսարանում այժմ վերափոխվում են մագիստրոսական կրթական ծրագրերը եւ փորձառությունների կազմակերպման ձեւաչափը, ինչի համատեքստում մեծապես կարեւորվում է գործատուների հետ հարաբերությունների հաստատումը: 06.11.2019 | 14:09 Դիանա Գալոյան. ՀՊՏՀ-ում իրականացվում են համալիր բարեփոխումներ «Ծրագիրն իրականացնելու է ՀՊՏՀ-ն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն կազմակերպությունների՝ «Արփինետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության եւ «Հայաստանի օպերատորների միություն» հասարակական կազմակերպության հետ»,- ասված է հաղորդագրությունում: Ծրագրի ներդրման կարեւորության մասին նշել են նաեւ «Արփինետ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը եւ «Հայաստանի օպերատորների միություն» հասարակական կազմակերպության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը:Նրանց խոսքով՝ ծրագիրը կրթական եւ բիզնես հատվածների սերտ գործակցության հնարավորություն է, որի արդյունքում կազմակերպությունների ներկայացուցիչները ուսուցման նոր մեթոդներով ուսանողներին կհաղորդեն աշխատաշուկայում հաստատվելու համար անհրաժեշտ գիտելիքներ: Ծրագիրը տեւելու է 1,5 տարի, որից մեկ տարին լինելու են դասընթացները, իսկ կես տարին հատկացվելու է հիմնական փորձառությանը եւ մագիստրոսական թեզի պատրաստմանը: Tweet Դիտում՝ 1688