ԱՄՆ-ը սատարում է Հայաստանի տնտեսական բարեփոխումներին

03.12.2019 | 10:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մհեր Գրիգորյան #Լին Թրեյսի
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ինչպես նաեւ ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Սմիթին եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին:

Մհեր Գրիգորյանը կարեւորել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ կառուցողական մթնոլորտում ստեղծված համագործակցությունը՝ նշելով ծրագրերի շրջանակում փորձագիտական ներուժի կիրառման կարեւորությունը Հայաստանի ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում:

«Միացյալ Նահանգների կառավարությունը սատարում է Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին եւ հակակոռուպցիոն օրակարգին։ ԱՄՆ աջակցության այս տարվա 40% ավելացմամբ՝ մենք պատրաստ ենք օգնել այն ծրագրերի իրականացմանը, որոնք բխում են բարեփոխումների մասով Հայաստանի կառավարության սահմանած առաջնահերթություններից»,- ասել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

Զրուցակիցները քննարկել են հատկապես արդարադատության եւ ոստիկանության ոլորտներում ակնկալվող բարեփոխումները, անդրադարձել առկա խնդիրներին եւ նյութատեխնիկական հագեցվածության հետ մեկտեղ գաղափարական բարեփոխումների անհրաժեշտությանը:
Դիտում՝ 1347

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW