Նորաձեւության արդյունաբերությունը խթանող ծրագիր է մեկնարկել
02.12.2019 | 11:24 Գլխավոր էջ / Նորություններ /






Ծրագիրն իրականացնող «Նորաձեւության եւ դիզայնի պալատ» ՀԿ-ում նշել են, որ երկամյա ծրագրի նպատակն է բարելավել նորաձեւության եւ տեքստիլ ոլորտների տեխնիկական եւ գործարար հմտությունները, ընդլայնել ոլորտի ներկայությունը տեղական եւ միջազգային շուկաներում, ստեղծել նոր աշխատատեղեր եւ վերամշակման մոդելի վրա հիմնված կայուն մատակարարման արդյունաբերական ցանց:
Ծրագրով նախատեսվում է նպաստել ընկերությունների մասնագիտական եւ բիզնես կարողությունների զարգացմանը, նորաձեւության բիզնեսի կառավարմանը, էկո-նորաձեւությանն ու էկո-արտադրությանը, բրենդինգին եւ այլն։
«Այս ծրագիրը միավորում է Հայաստանի եւ Բրիտանիայի հիանալի ստեղծագործ միտքը։ Ոչ պակաս կարեւոր է, որ ծրագիրը նաեւ խթանում է կանանց ձեռներեցությունը՝ նրանց համար ստեղծելով եկամտի եւ աշխատանքի հնարավորություններ»,- ասել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն էլ հույս է հայտնել, որ այս նախագծում ոչ միայն սոցիալապես պատասխանատու ձեռնարկություններ կլինեն, այլեւ կստեղծվեն սոցիալական ձեռնարկություններ:
«Նորաձեւության եւ տեքստիլ արդյունաբերության կայուն էկո-համակարգ Հայաստանում» ծրագիրը նախատեսված է կայացած եւ սկսնակ դիզայներների, տեքստիլ արդյունաբերության խոշոր եւ ՓՄՁ ընկերությունների, ուսանողների ու դասախոսների համար: Այն խթանելու է նաեւ կանանց եւ երիտասարդների համար բարձր վարձատրությամբ նոր աշխատատեղերի ստեղծումը, բարելավելու է կառավարման հմտությունները:
Ծրագիրը ֆինանսավորել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամը» (GGF): Ծրագրի հիմնական միջազգային գործընկերներն են Eco-Age եւ Fashion Scout բրիտանական կազմակերպությունները:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: