Visa-ն մրցանակ է շնորհել Հայէկոնոմբանկին

30.11.2019 | 09:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ
Երեւանում կայացած Visa Recognation Award-ի մրցանակաբաշխության ժամանակ Հայէկոնոմբանկը VISA միջազգային վճարային համակարգի կողմից արժանացել է «Պրեմիում դասի քարտատեսակը խթանող լավագույն բանկ» մրցանակին (Contribution in Promoting VISA Premium Benefits):

Հայէկոնոմբանկը 2010թ.-ից հանդիսանում է Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի լիիրավ անդամ, իսկ 2018-2019թթ. ձեռք է բերել նաեւ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի անկանխիկ գործարքների՝ այդ թվում նաեւ էլեկտրոնային առեւտրի սպասարկման արտոնագրեր:

Բանկն ունի շուրջ 130.000 քարտապան, որից մոտ 23.000-ը Visa քարտապաններ են:

Աշխատավարձային Visa Classic քարտատեսակի համար գործում է հատուկ առաջարկ, որին կարող եք ծանոթանալ այս հղումով:
Դիտում՝ 2499

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW