ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ապառիկ վարկավորման նախատոնական ակցիա
28.11.2019 | 18:19 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

«29.11.2019թ.-ից մինչեւ 01.12.2019թ. (ներառյալ) մինչեւ 00: 00-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ավելի քան 300 վաճառքի կետերում ապառիկ վարկի դիմում ներկայացնելիս, տվյալ վարկի առաջին վճարման ուշացում չունեցող հաճախորդները հնարավորություն կունենան մասնակցել Ամանորյա խաղարկությանը»,- նշված է բանկի հաղորդագրությունում:
Ամանորյա խաղարկությունը կհեռարձակվի 25.12.2019թ. առցանց՝ բանկի ֆեյսբուքյան էջում: Պատահական վիճակահանության սկզբունքով կընտրվեն 7 մասնակիցներ, ովքեր կշահեն աննախադեպ մրցանակ՝ ակցիայի ընթացքում ձեւակերպած ապառիկ վարկի ամբողջական մարում՝ մինչեւ 500.000 դրամի չափով:
ՎՏԲ-Հայաստան Բանկում ապառիկ վարկեր ձեւակերպելով՝ հաճախորդները կարող են օգտվել նաեւ հետեւյալ առավելություններից՝
- վարկ տրամադրելու մասին որոշումը կայացվում է մի քանի րոպեների ընթացքում,
- վարկի ձեւակերպումն իրականացվում է տեղում եւ տեւում է ընդամենը մի քանի րոպե՝ առանց բանկ այցելելու անհրաժեշտության,
- վարկ ստանալու համար հաճախորդը պետք է ներկայացնի փաստաթղթերի նվազագույն փաթեթ`անձը հաստատող փաստաթուղթ եւ պետական ծառայության համար (սոցիալական քարտ):
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: