Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստանձնել է AECSD-ի նախագահությունը
28.11.2019 | 14:24 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ AMX

Միջոցառմանը մասնակցում էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Ժակսիլիկովը եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Վահան Ստեփանյանը, ով նախագահում է Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիան։
«Համագործակցության հուշագրի ստորագրումը կդառնա սկզբնակետ երկու կառույցների միջեւ հետագա հարաբերությունների ձեւավորման հարցում։ Ընդհանուր ծրագրերի վրա միասին աշխատելով՝ մենք կունենանք նշանակալի ներդրում Եվրասիական տնտեսական տարածաշրջանի ինտեգրացիոն գործընթացներում»,- նշել է Վահան Ստեփանյանը։
«Տնտեսական շուկայի զարգացումն ու ծաղկումը հնարավոր է միայն լավ համակարգված միասնական աշխատանքի շնորհիվ։ AECSD-ի եւ Ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեի միջեւ համագործակցությունը կօգնի արժեթղթերի շուկայի ենթակառուցվածքային զարգացմանը եվրասիական տարածաշրջանում եւ կստեղծի համապատասխան ֆինանսական ծառայություններ»,- ասել է Տիմուր Ժակսիլիկովը։
Կողմերը կարեւորեցին միացյալ ուժերով հանդես գալը եւ համագործակցության շրջանակն ընդլայնելը եվրասիական ինտեգրման, արժեթղթերի շուկայի միասնական ենթակառուցվածք ստեղծելու եւ նոր ֆինանսական տեխնոլոգիաներ ներդնելու տեսանկյունից։ Այդ գործընթացներում առաջնային դեր ունեն Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երկրների դեպոզիտարիաները։
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում նշել են, որ Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի ամենամյա միջազգային համաժողովը 2020թ. սեպտեմբերին տեղի է ունենալու Հայաստանում։
«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերությունը (ՀԿԴ) ՀՀ արժեթղթերի շուկայի ձեւավորման առաջին իսկ փուլում ստեղծված ինստիտուտներից մեկն է: ՀԿԴ-ն մատուցում է վերջնահաշվարկի, ակտիվների սպասարկման ու ռեեստրավարման եւ այլ դեպոզիտար ծառայություններ՝ թույլ տալով հայաստանյան ու միջազգային գործընկերներին ավելի արդյունավետ իրականացնել իրենց ընթացիկ աշխատանքները։
Դեպոզիտարիան նաեւ Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի պահառուն եւ մասնակիցների ռեեստրավարն է։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: