Նոյեմբերի 1-ից մինչեւ 10% բարձրացել է Արմենալ փայլաթիթեղագլանման գործարանի ավելի քան 530 աշխատակիցների վարձատրությունը:Ընկերության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այդպիսի որոշում է ընդունել ձեռնարկության ղեկավարությունը՝ ելնելով արտադրական գործընթացի ավելի բարդ դառնալուց եւ պատվերների փաթեթի վճռորոշ փոփոխությունից: Աշխատավարձի աճը վերաբերում է բոլոր արտադրական ստորաբաժանումների եւ տեխնիկական օժանդակ ծառայությունների բանվորներին, ինչպես նաեւ միջին օղակի ղեկավարներին:«Նոր դրույքաչափերը կվերաբերեն աշխատակազմի 80%-ին, դրանք սահմանել ենք աշխատանքի ներքին շուկայում Արմենալի մրցունակությունը բարձրացնելու, սոցիալական կայունությունը պահպանելու, բարձր արտադրողական աշխատանքի հետագա խթանում ապահովելու նպատակով: Մեզ համար եւս մեկ կարեւոր հիմնավորում դարձավ աշխատակիցների վարձատրության տարբերության կրճատման անհրաժեշտությունը վերանորոգողների եւ նրանց համար, ովքեր անմիջաբար ընդգրկված են փայլաթիթեղի արտադրության մեջ»,- նշել է գործարանի աշխատակազմի գծով տնօրեն Սվետլանա Լեվենը:«Արմենալի բանվորների միջին ամսական աշխատավարձը երկու անգամ գերազանցում է հայաստանյան համապատասխան ցուցանիշը: Կախված հիմնական արտադրատնտեսական ցուցանիշերի կատարումից՝ աշխատողները ստանում են ամենամսյա պարգեւավճար մինչեւ 20%, ինչպես նաեւ տարին երկու անգամ, ելնելով սպառողական գների հանրապետական ինդեքսից, Ռուսալը-ը ինդեքսավորում է ձեռնարկության բոլոր աշխատողների վարձատրությունը: Բացի այդ՝ արմենալականներին տարվա արդյունքներով վճարվում է միանգամյա պարգեւատրում, որի չափը կայուն աճում է»,- նշված է հաղորդագրությունում:Արմենալը ստեղծվել է Երեւանում 2000 թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից է եւ Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողը: Ռուսալի կազմի մեջ է մտել 2000 թ.: Tweet Դիտում՝ 5236