ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համագործակցությամբ, նոյեմբերի 27-ին Երեւանում անցկացրել է միջազգային համաժողով՝ նվիրված պարենային ապահովության ոլորտում ներդրումների եւ ձեռնարկատիրության զարգացման հնարավորություններին: « IT'S AN OPPORTUNITY, INVEST IN FOOD SECURITY խորագրով համաժողովը մեկ օրով վերածվել էր յուրօրինակ հարթակի, որտեղ ոլորտի շուրջ երկու հարյուր դերակատարներ քննարկում էին, թե ինչպես կարող են պարենային համակարգերում իրականացվող ներդրումները ոչ միայն նպաստել պարենային անապահովության վերացմանը մեր երկրում, այլ նաեւ բարելավել բնակչության առողջությունը, խթանել նոր բիզնես հնարավորությունները եւ տնտեսական աճը՝ ապահովելով երկրի հավասարաչափ զարգացումը»,- նշված է Էկոնոմիկայի նախարարության տարածած հախորդագրությունում:Համաժողովը բաղկացած էր երկու հիմնական մասից, որոնց շրջանակում փորձագետները քննարկել են համաշխարհային միտումները, դրանց կիրառության հնարավորությունները Հայաստանում: Tweet Դիտում՝ 1071